Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող (Երևան)
Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում։ Տեղադրվել է 2015 թվականին։ Հուշարձան-կոթողը կառուցվել է «Միդիա-Շանգալ» Եզդիների Ազգային Միավորում Հասարակական Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող | |
---|---|
![]() Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում, Նալբանդյան - Իսահակյան փողոցների հատույթ |
Բարձրություն | 4 մ |
Ճարտարապետ(ներ) | Ասլան Մխիթարյան |
Հիմնադրում | 2015 |
Շինարարության ավարտ | 2015, ապրիլի 21 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակԽմբագրել
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանի բարձրությունը մոտ 4 մետր է[1]։ Պատվանդանին հայերեն և եզդիերեն գրված է. «Եզդի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին»։ Սա եզդիների անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում[2]։ Հուշակոթողը նվիրված է 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին[3]։ Հուշակոթողն ունի նաև աղբյուր՝ ի հիշատակ Հյուսիսային Իրաքում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի[1]։
ՊատմությունԽմբագրել
Էսքիզը քննարկվել և հավանության է արժանացել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից։ Հուշարձանը կառուցվել է բարերար Ռաշիդ Շամոյանի աջակցությամբ[3]։
Բացման արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 21-ին։ Ներկա էին Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած եզդիներ, պաշտոնական անձինք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, դիվանագետներ, գրականության, արվեստի գործիչներ, պատմաբաններ։ Ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, եզդի ժողովրդի համաշխարհային օգնության ֆոնդի ղեկավար Լուսյա Ուսոյանը, Ջամալե Չատոն (Ռուսաստան), Շանգալից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու եկած պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ և այլք[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Նոր հուշակոթողներ Երևանում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-23-ին։ Վերցված է 2015-07-29
- ↑ Եզդի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանը կբացվի Երևանում
- ↑ 3,0 3,1 3,2 Հարգանքի տուրք եզդի ժողովրդի զոհերի հիշատակին(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող (Երևան) կատեգորիայում։ |