Եգոր Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եգոր Հովսեփի Հախվերդյան (ապրիլի 2, 1901[1], Երիցաթումբ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 12, 1962[1], Բարձրավան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային «գյուղական տնտեսության արտադրության առաջավոր», սոցիալիստական աշխատանքի հերոս (1948), ԽՄԿԿ անդամ (1930)։
Եգոր Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1901[1] |
Ծննդավայր | Երիցաթումբ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1962[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Բարձրավան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գյուղատնտեսության աշխատող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
1934-1939 թվականներին և ապա 1941-1957 թվականներին եղել է «Բեկում» կոլտնտեսության նախագահ։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել հացահատիկի բարձր բերք ստանալու համար։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 54)։ |