Եգոր Առաքելյան

հայ մանկավարժ

Եգոր Հովսեփի Առաքելյան (1919, Սարչապետ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978): ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Եգոր Առաքելյան
Ծնվել է1919
ԾննդավայրՍարչապետ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Եգոր Առաքելյանը ծնվել է 1919 թվականին Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ 1938 թվականին ավարտել է Ստեփանավանի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել Սարչապետ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1942 թվականին մեկնել է բանակ, տեղափոխվել նոր կազմակերպվող 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 684-րդ հրաձգային գնդի հակատանկային վաշտ, որտեղ ընտրվել է կոմերիտական կազմակերպիչ։ 1942 թվականի դեկտեմբերին Առաքելյանը մարտնչել է Մոզդոկի շրջանում, այնուհետև մասնակցել՝ Կովկասի շատ բնակավայրերի ազատագրմանը[1]։

1943 թվականի հունիսին սովորել է քաղաքական աշխատողների դասընթացներում, նշանակվել է 53-րդ հրաձգային դիվիզիայի 12-րդ գնդի կոմերիտական կազմակերպիչ։ 1944 թվականի փետրվարին Կիրովոգրադի մարզի Պերվոմայսկ քաղաքի մոտ Առաքելյանը վիրավորվել է, ապաքինվելուց հետո նշանակվել է 36-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 104-րդ գնդի 2-րդ գումարտակի կուսակցական կազմակերպիչ։ 1944 թվականի օգոստոսին զորամասը գտնվել է Ռումինիայի Տուրգոն-Ֆորմոս քաղաքի արևելյան շրջանում, որտեղ էլ գրավել է 126-րդ բարձունքը։ Առաքելյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի ազատագրմանը և Բալատոն լճի շրջանում տեղի ուեցած մարտերին[1]։

Պատերազմի ավարտից հետո Առաքելյանը լեյտենանտի կոչումով զորացրվել է բանակից[1]։

Որպես ուսմասվար աշխատել է Սարչապետ գյուղի միջնակարգ դպրոցում, մինչև 1979 թվականը՝ դպրոցի տնօրեն։ 1979 թվականին Առաքելյանը անցել է կենսաթոշակի և շարունակել դասավանդել նույն դպրոցում[1]։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով, 1978 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1978)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Խ. Աբովյանի անվան մեդալ
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել