Եգիպտա-ռուսական համալսարան

Եգիպտա-ռուսական համալսարան (կրճատ`ԵՌՀ, արաբ․՝ الجامعة المصرية الروسية‎‎), առաջին ռուսական համալսարանը[2] Մերձավոր Արևելքում, որը հիմնադրվել է 2006 թվականին[3][4] և գտնվում է Բադր Սիթի քաղաքում՝ Կահիրեից 45 կմ հեռավորության վրա։ Համալսարանը եղել է մասնավոր ուսումնական հաստատություն։

Եգիպտա-ռուսական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
ԿարգախոսThe Russian Technology is applied in a unique scientific environment[1]
Հիմնադրված է2006
Երկիր Եգիպտոս[1]
ՏեղագրությունԿահիրե
Կայքeru.edu.eg(անգլ.)

Պատմություն խմբագրել

Համալսարանը ստեղծվել է մի խումբ եգիպտացի ներդրողների նախաձեռնությամբ, որոնց դերում հանդես են եկել ոչ թե գործարարները, այլ գիտնականները[5]։ Դրա ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2005 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կահիրե։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 2005 թվականի մայիսի 23-25-ը Եգիպտոս է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն։

2006 թվականի հուլիսի 15-ին, ԵՌՀ-ի հիմնադրման մասին հրամանագիրը ստորագրել Է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, նույն թվականին անցկացվել է ուսանողների առաջին ընդունելությունը։ Նախագծի իրականացումը տեղի է ունեցել Ռուսաստանի կրթության և գիտության Նախարարության և Եգիպտոսում ՌԴ դեսպանատան օգնությամբ և մասնակցությամբ։ Համալսարանի ուսումնական ծրագրերը՝ Ռուսաստանի մի շարք համալսարանների հետ ակադեմիական և գիտական համագործակցության արդյունք են։ ԵՌՀ-ի ուսումնական պլանը հավատարմագրված է եգիպտական համալսարանների Բարձրագույն խորհրդի կողմից։

Համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները պարբերաբար մասնակցում են Ռուսաց լեզվի օրվա տոնակատարությանը[6][7]։

 
Եգիպտա-ռուսական համալսարան

Կառուցվածք խմբագրել

Ֆակուլտետներ խմբագրել

  • ինժեներական,
  • դեղաբանական,
  • ստոմատոլոգիական (Պատրաստվում է բացմանը)[8]։

Ուսումնական գործընթացները տեղի են ունենում անգլերեն լեզվով։ Միևնույն ժամանակ, բոլոր ֆակուլտետների ուսանողները պարտադիր կերպով ուսումնասիրում են ռուսաց լեզուն, ինչպես նաև ամենամյա պրակտիկա են անցնում Ռուսաստանի ուսումնական հաստատություններում։ Համալսարանի դասախոսների թվում կան նաև Ռուսաստանից մի քանի մասնագետներ[8]։

Գործընկեր համալսարաններ խմբագրել

Ռուսաստան խմբագրել

  • Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
  • Մ․ Տ․Կալաշնիկովի անվան Իժեվսկ պետական տեխնիկական համալսարան
  • Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
  • Տոմսկի պոլիտեխնիկական համալսարան
  • Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան
  • Մագնիտոգորսկի պետական տեխնիկական համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/14586.htm
  2. Иван Крылов (2011 թ․ սեպտեմբերի 30). «Египетско-российский университет в Каире выпустил первых бакалавров». Фонд «Русский мир». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Посольство Российской Федерации в Арабской Республике Египет. Культурные связи Արխիվացված 2013-06-03 Wayback Machine
  4. Египет. История. Перспективы Արխիվացված 2014-06-08 Wayback Machine // Информационный сайт посольства АРЕ в РФ
  5. «Египетско-российский университет в сентябре примет первых студентов». facultet.ru. 2006 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Египтяне отметили День русского языка». Русский век. Портал для российских соотечественников. 2014 թ․ հունիսի 5.
  7. Александр Кустов (2014 թ․ հունիսի 5). «День русского языка и 215-летие Пушкина отметили в Каире». Фонд «Русский мир». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  8. 8,0 8,1 Марина Лемуткина (2011 թ․ հոկտեմբերի 9). «Уникальный каирский вуз — Египетско-российский университет — выпустил первых специалистов». Московский комсомолец.

Արտաքին հղումներ խմբագրել