Կարեն Խաչատրյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Համլետի Խաչատրյան (մայիսի 25, 1969(1969-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կարեն Խաչատրյան
Ծնվել էմայիսի 25, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թ. մայիսի 25-ին Երևանում։ 1986 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1989 թվականին տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1993 թվականին։ 1995 թվականի փետրվարից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող։ 1998 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1998-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրենն է։ Մինչև 2010 թվականը Պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 004 ՙՀայոց պատմության՚ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն էր։ Հեղինակ է մոտ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկի և 2 մենագրությունների։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական մի շարք գիտաժողովներում։ Նա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ է, եղել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ։ 2015 թ. դեկտեմբերի 28-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2016 թ. նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1]։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել