Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյան (ծնվել է 1979 թ. հունվարի 15-ին), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Հովհաննես Ալեքսանյան
Ծնվել էհունվարի 15, 1979(1979-01-15) (45 տարեկան)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան

Կրթություն խմբագրել

Հովհաննես Ալեքսանյանը ծնվել է 1979 թ.-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1996 թ. ոսկե մեդալով ավարտել է Մ. Նալբանյանի անվան ԳՊՄԻ հենակետային Ակադեմիական վարժարանը։ 1996-2000 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 2000-2002 թթ. սովորելով նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ստացել է մագիստրոսի աստիճան։ 2002-2006 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2009 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2013 թ.-ին՝ դոցենտ[1]։

Գիտական և մանկավարժական գործունեություն խմբագրել

2006-2009 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 2009-2015 թթ.՝ որպես գիտաշխատող։ 2015 թ.-ին աշխատել է նույն վայրում՝ արդեն որպես ավագ գիտաշխատող։ 2007-2010 թթ. աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ որպես դասախոս։ 2010 - 2012 թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Միջազգային հարաբեությունների ամբիոնի վարիչ։ 2010-2016 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և Իրավագիտության ֆակուլտետի ասիստենտ։ 2012 թ.-ից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ։ 2012 թ. - ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Միջազգային հարաբերությունների ամբիոնի ասիստենտ։ 2012 թ.-ից ցայսօր՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության և Սփյուռքագիտության ամբիոնների դասախոս։ 2016 թ.-ից՝ Հայաստանի պատմագետների միության անդամ է։ 2018-2020 թթ. ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վերապատրաստումների ծրագրով հրավիրյալ դասախոս[1]։

Պետական ծառայություն խմբագրել

2017-2019 թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության Հայրենադարձության բաժնի պետ։ 2019 – 2020 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և հետազոտությունների վարչության Հայրենադարձության բաժնի պետ։ 2020 թ. հուլիսից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ։ Նա 2019 թ. սեպտեմբերին հանդես եկավ հայտարարությամբ, որ ներկայումս հայրենադարձության տեմպերի որոշակի աճ կա[2]։ Նաև նա նշեց, որ կա Սփյուռքի հետ հարաբերություններում պետական լիազոր մարմին ունենալու կարիք[3]։

Գրքեր խմբագրել

  • Ալեքսանան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1917-1941 թթ., Ե., Պատմության ինստիտուտ, 2011 (երկրորդ հրատարակությունը 2014 թ.)
  • Բարխուդարյան Վ. Բ., Ալեքսանյան Հ. Ս, Ռուսաստանի հայ գաղթօխաջների պատմություն (Հյուսիսային Կովկաս, Նոր Նախիջևան, Աստրախան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա), Ե., Պատմության ինստիտուտ, 2015[4]
  • Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ., Ե., Պատմության ինստիտուտ, 2016[5]

Պարգևներ խմբագրել

  • 2018 թ. շնորհվել է ՀՀ քաղծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։
  • 2019 թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «Հովհաննես Ալեքսանյան. Հայրենադարձության տեմպերի որոշակի աճ կա».
  3. «Գլխավորը Սփյուռքի հետ հարաբերություններում պետական լիազոր մարմին ունենալն է...». A1Plus. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Բարխուդարյան Վ. Բ., Ալեքսանյան Հ. Ս, Ռուսաստանի հայ գաղթօխաջների պատմություն (Հյուսիսային Կովկաս, Նոր Նախիջևան, Աստրախան, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա), Ե., Պատմության ինստիտուտ, 2015 PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Ալեքսանյան Հ., Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ., Ե., Պատմության ինստիտուտ, 2016 PDF» (PDF).