Էդուարդ Զոհրաբյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան (հունվարի 15, 1957(1957-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան
Ծնվել էհունվարի 15, 1957 (67 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԵրկերԳիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին, Երևան, Երևան, 2016, 380 էջ։
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս
ԱշխատավայրԵՊՀ պատմության ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի մարտի 3-ին Երևանում։ 1975 թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1975-1980 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1976-1978 թթ. միաժամանակ ուսանել է նաև ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ Իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։ 1979-1980 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Խորհրդի անդամ։ 1981-1983 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի օգնական։ 1983-1988 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում «ԽՄԿԿ Պատմություն» մասնագիտությամբ։ 1986-1990 թթ. աշխատել է Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական միությունում, ապա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում։ 1990 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում՝ 1990-2005 թթ. որպես ասիստենտ, 2005 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին» թեմայով։ 2002-2004 թթ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր[1]։

Գիտական հետազոտությունների շրջանակը խմբագրել

Դասավանդում է Հայոց պատմություն, Վրաստանի և Ադրբեջանի պատմություն։ Գիտական հետազոտությունների ոլորտում են գիտության կազմակերպման, ՀՀ Սոցիալական նոր կառուցվածքի ձևավորման, Հայոց ցեղասպանության, Վրաստանի և Ադրբեջանի պատմության մի շարք հիմնախնդիրներ։ Ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվմեկ մենագրաւթյան, ոծների, ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ - Yerevan State University». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել