Գազի համալսարան
Գազի համալսարան (թուրքերեն՝ Gazi Üniversitesi), բարձրագույն ուսումնական հաստատություն Անկարայում։
Գազի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և համալսարան |
Հիմնադրված է | 1926 |
Անդամակցություն | Anatolian University Libraries Consortium Association?[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Անկարա |
Կայք | gazi.edu.tr(թուրքերեն) |
![]() ![]() Գազի համալսարան, Թուրքիա | |
![]() |
Հիմնադրվել է 1926 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որպես ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտ։ 1982 թվականին, երբ Տնտեսագիտության և կոմերցիայի Անկարայի համալսարանը, Անկարայի պետական ինժեներաճարտարապետական ակադեմիան և մի շարք այլ ուսումնական հաստատություններ միացան իրար, ձևավորվեց Գազի համալսարանը։ Ներկայումս համալսարանը բաղկացած է 25 ֆակուլտետներից և 18 գիտահետազոտական կենտրոններից։ Համալսարանում սովորում են մոտ 50 000 ուսանողներ, այդ թվում նաև 1500 ուսանողներ Միջին Ասիայի թյուրքական երկրներից։ Գազիի համալսարանը ավարտել են Իլհան Բերքը, Մուստաֆա Բալելը, քաղաքական գործիչներ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոնուհի Նուրջան Թայլանը։ Համալսարանի ներկայիս ռեկտորն է դոկտոր Իբրահիմ Ուսլանը[3]։
Ֆակուլտետներ Խմբագրել
- Արվեստների ֆակուլտետ
- Արվեստի և դիզայնի ֆակուլտետ
- Ճարտարապետության ֆակուլտետ
- Հաղորդակցության ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Ինժեներիայի ֆակուլտետ
- Գեղեցիկ արվեստների ֆակուլտետ
- Առողջապահական գիտությունների ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Գիտությունների ֆակուլտետ
- Տեխնիկական կրթության ֆակուլտետ
- Տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Առևտրի և զբոսաշրջային կրթության ֆակուլտետ
- Տուրիզմի ֆակուլտետ
- Մասնագիտական կրթության ֆակուլտետ
- Գազի կրթության ֆակուլտետ
- Արդյունաբերական արվեստների կրթության ֆակուլտետ
- Փոլաթլըի անվան արվեստների և գիտությունների ֆակուլտետ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20230815060630/https://uye.ankos.org.tr/uyeler/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2017-05-13
Արտաքին հղումներ Խմբագրել
- Համալսարանի պաշտոնական կայք էջը Archived 2007-01-12 at the Wayback Machine. (անգլ.)(թուրքերեն)
- Գրադարան Archived 2006-08-03 at the Wayback Machine. (թուրքերեն)
- Ռադիո Գազի FM Archived 2010-02-17 at the Wayback Machine. (թուրքերեն)
- Ինժեներական ֆակուլտետ Archived 2012-04-11 at the Wayback Machine. (թուրքերեն)
- Ճարտարապետության ֆակուլտետ Archived 2012-04-18 at the Wayback Machine. (թուրքերեն)
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ Archived 2011-06-15 at the Wayback Machine. (թուրքերեն)