Ֆեթուլլահ Գյուլեն
Ֆեթհուլլահ Կյուլեն (թուրքերեն՝ Fethullah Gülen, ապրիլի 27, 1941[1][2][3], Կարին, Թուրքիա), թուրք գրող[4], նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ[5]։ Նա համարվում է ստեղծողն և նախաձեռնողը «Հիզմեթ» շարժմանը[6]։ Ներկայումս նա ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի է[7][8][9]։ Գյուլենի կողմնակիցները նրան անվանում են «Հոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի[10]։ 2009 թվականից մտնում է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը)[11]։ 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի[12][13][14]։
Ֆեթուլլահ Գյուլեն թուրքերեն՝ Fethullah Gülen | |
![]() | |
Մասնագիտություն՝ | հասարակական ակտիվիստ, Q2507544? և գրող |
---|---|
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1941[1][2][3] (82 տարեկան) |
Ծննդավայր | Կարին, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Muhammed Fethullah Gülen |
Կայք՝ | fgulen.com |
Ինքնագիր | ![]() |
Գյուլենի մոտեցումները առկա խնդիրներին խմբագրել
Աշխարհիկացում և շարիաթ խմբագրել
Գյուլենը քննադատում է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են[15]։ Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը։ Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին։ Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են։ Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»[16]։
Թուրքիա և Եվրամիություն խմբագրել
Գյուլենը հավանություն տվեց Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին` նշելով, որ դրանից չեն տուժի կողմերից ոչ մեկը, այլ միայն կշահեն։
Կնոջ դերը խմբագրել
Գյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» են, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»[17]։ Գյուլենը նշում է,որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և ... երբեք չեն ճնշվել»։ Նա նշում է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը … որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»[18]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 AlKindi
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Список трудов Фетхуллаха Гюлена на его официальном веб-сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-29-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ «Хронология жизни Фетхуллаха Гюлена на его официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-05-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ «Ответы на вопросы о движении «Хизмет» — веб-проект Фонда писателей и журналистов»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ Williams, Paul L. «A visit to the Pennsylvania fortress of „The World’s most Dangerous Islamist“»
- ↑ Stakelbeck, Eric «The Gülen Movement: A New Islamic World Order?»
- ↑ Berlinski, Claire «Who Is Fethullah Gülen?» Archived 2014-08-16 at the Wayback Machine.
- ↑ top 100 public intellectual poll Archived 2009-09-30 at the Wayback Machine."
- ↑ The 500 Most Influential Muslims
- ↑ «100 Most Influential People for 2013»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ Гюлен: основания для надежды. Журнал Родина, № 5, 2009 год.“
- ↑ «the 500 most powerful people in the world»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-09-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ Интервью газете «Казахстанская правда» от 15 сентября 2006 года.(չաշխատող հղում)
- ↑ «Fethullah Gülen Web Sitesi — Devlet ve Şeriat»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-13-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2001-01-27-ին։ Վերցված է 2016-07-16
- ↑ «Fethullah Gülen’s Official Web Site — Women Confined and Mistreated»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-17-ին։ Վերցված է 2016-07-16