Դևիդ Էդվարդս «Հանիբոյ» (անգլ.՝ David «Honeyboy» Edwards, հունիսի 28, 1915(1915-06-28)[1][2], Shaw[3] - օգոստոսի 29, 2011(2011-08-29)[4][1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դելտա բլյուզ կիթառահար և երգիչ, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր (2008 և 2010), Բլյուզի փառքի սրահում ունի անվանական աստղ[5]։

Դևիդ Էդվարդս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1915(1915-06-28)[1][2]
ԾննդավայրShaw[3]
Մահացել էօգոստոսի 29, 2011(2011-08-29)[4][1][2] (96 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, երաժիշտ և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքdavidhoneyboyedwards.com
 David "Honeyboy" Edwards Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Էդվարդսը ծնվել է Միսսիսիպի նահանգի Շոու քաղաքում[6]։ Նվագել սովորել է ջութակահար և կիթառահար հորից[7]։

Երիտասարդ տարիներին համագործակցել է բլյուզի հիմնադիրներից մեկի՝ Ռոբերտ Ջոնսոնի հետ[8] և ներկա է եղել այն գիշերը, երբ Ջոնսոնը խմել է թունավորած վիսկին, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը[9]։ Հետագայում Էդվարդսի պատմած վարկածն էր, որ սկիզբ է դրել Ռոբերտ Ջոնսոնի թունավորման մասին լուրերին[8]։

Առաջին ալբոմը Էդվարդսը ձայնագրել է 1951 թվականին Քլարկսդեյլ քաղաքում (Միսսիսիպի նահանգ)[10]։ Իր ողջ կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել է 14 երաժշտական ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2008 թվականին[10]։ Նույն թվականին Էդվարդսը առաջին անգամ դարձել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր «Լավագույն բլյուզ ալբոմ» անվանակարգում։

2011 թվականի հուլիսի 17-ին երաժշտի մենեջեր Մայքլ Ֆրենկը հայտնել է, որ Էդվարդսը սրտի հիվանդության պատճառով ավարտում է իր կարիերան[5]։

Դևիդ Էդվարդսը մահացել է 2011 թվականի օգոստոսի 29-ին Չիկագոյի իր տանը[11]։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը[11]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Who May Be Your Regular Be (1951)
  • Build A Cave (1951)
  • Drop Down Mama (1953)
  • Old Friends (1979)
  • White Windows (1988)
  • Delta Bluesman (1992)
  • I’ve Been Around (1995)
  • Crawling Kingsnake (1997)
  • World Don’t Owe Me Nothing (1997)
  • Don’t Mistreat a Fool (1999)
  • Shake 'Em on Down (2000)
  • Mississippi Delta Bluesman (2001)
  • Back to the Roots (2001)
  • Roamin' and Ramblin (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 4,2 http://www.suntimes.com/entertainment/music/7352665-421/chicago-blues-great-honeyboy-edwards-dies-at-95.html
  5. 5,0 5,1 «David «Honeyboy» Edwards Retires». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Edwards biographical page Արխիվացված Մայիս 30, 2008 Wayback Machine. Allaboutjazz.com. Accessed February 2008.
  7. «David 'Honeyboy' Edwards: Blues guitarist/singer». www.arts.gov. National Endowment for the Arts. n.d. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  8. 8,0 8,1 Питер Гуралник — «В поисках Роберта Джонсона», 1989 год
  9. Guralnick, Peter (1989). Searching for Robert Johnson.
  10. 10,0 10,1 David Honeyboy Edwards Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
  11. 11,0 11,1 «Chicago blues great David 'Honeyboy' Edwards dies at 96». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Էդվարդս» հոդվածին։