Դևիդ Դունկան
Դևիդ Դունկան (անգլ.՝ David Douglas Duncan, հունվարի 23, 1916[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունիսի 7, 2018[3][5][6][…], Գրաս[7][9]), ամերիկացի ֆոտոլրագրող և զինվորական ֆոտոթղթակից[10]։
Դևիդ Դունկան անգլ.՝ David Douglas Duncan | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 7, 2018[3][5][6][…] (102 տարեկան) |
Մահվան վայր | Գրաս[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մայամիի համալսարան և Արիզոնայի համալսարան |
Մասնագիտություն | սպա, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, գրող, լուսանկարիչ և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
David Douglas Duncan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴունկանը ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում։ Կարճ ժամանակ հաճախել է Արիզոնայի համալսարան, որտեղ հնէաբանություն է ուսումնասիրել։ Ֆոտոլրագրողի նրա կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ լուսանկարել է Թուսոնի հյուրանոցի հրդեհը։ Նրա լուսանկարներում հայտնվել էր հյուրերից մեկը, որը մի քանի անգամ փորձում էր վերադառնալ այրվող շենքն ու վերցնել իր ճամպրուկը։ Այդ լուսանկարը տպագիր մամուլում հրապարակման արժանի է ճանաաչվել, երբ պարզվել է, որ այդ հյուրը տխրահռչակ Ջոն Դիլլինջերն է, իսկ ճամպրուկում այն բանկից թալանած գումարն է, որտեղ նա գնդակահարել էր ոստիկանի։ Ցավոք, լուսանկարը կորել է և երբեք չի տպագրվել[11]։ 1938 թվականին Դունկանն ավարտել է Մայամիի համալսարանի կենդանաբանության ու իսպաներենի ֆակուլտետները։ Աշխատել է որպես համալսարանական թերթի ֆոտոթղթակից և լուսանկարիչ։
Համալսարանն ավարտելուց հետո Դունկանն սկսել է արտահաստիքային աշխատել The Kansas City Star, Life, National Geographic պարբերականների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես ֆոտոլրագրող։ Առավել հայտնի ռեպորտաժներից է եղել Օկինավայի համար ճակատամարտից։ Ճապոնացիների` Անձնատվության մասին փաստաթուղթն ստորագրելիս եղել է USS Missouri (BB-63) նավի վրա[12]։
Ռազմական ժամանակաշրջանի նրա լուսանկարներն այնքան տպավորիչ էին, որ պատերազմից հետո Life ամսագիրը գլխավոր լուսանկարիչ Ջ. Էյերմանի պնդմամբ նրան մշտական աշխատանքի է վերցրել։ Իր ժամանակին Դունկանը լուսաբանել է շատ իրադարձություններ, այդ թվում` Հնդկաստանում բրիտանական գերակայության ավարտը, հակամարտություններ Թուրքիայում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Նրա ամենահայտնի լուսանկարները թերևս արվել են Կորեական պատերազմի ժամանակ։ Նա դրանցից շատերը հավաքել է «Սա պատերազմ է» գրքում (1951), որից ստացված հասույթը տրամադրվել է հակամարտության արդյունքում սպանված ծովային հետևակի զինվորների այրիներին ու երեխաներին։ Դունկանը համարվում է այդ ռազմական գործողությունների ամենահայտնի լրագրողը։
Վիետնամի պատերազմի լուսանկարներից լրագրողը կազմել է երկու գիրք. «Ես դեմ եմ» (1968) և «Պատերազմ` առանց հերոսների» (1970)։ Այստեղ Դունկանը հրաժարվել է անկողմնակալությունից ու ԱՄՆ-ի կառավարությանը մարտահրավեր է նետել պատերազմի հարցում։
Վարպետի «խաղաղ» ժամանակների աշխատանքներից աչքի են ընկնում Պաբլո Պիկասոյի բազմաթիվ լուսանկարները։ Նկարչի հետ նրան կապում էին երկարատև բարեկամական հարաբերությունները, որի սկիզբը դրել էր Ռոբերտ Կապան[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 David Douglas Duncan (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119391007 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 Fichier des personnes décédées
- ↑ https://opcofamerica.org/Awardarchive/robert-capa-gold-medal-1967/
- ↑ Liz Ronk, Olivier Laurent (2016 թ․ հունվարի 23). «Celebrated Photographer David Douglas Duncan Turns 100». time.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Nikon.com: Debut of Nikon F. Retrieved on November 23, 2015.
- ↑ 1934 newspaper photograph of the 1934 Congress Hotel fire at Tucson Arizona
- ↑ The World of Allah, David Douglas Duncan. New York: Houghton Mifflin, 1982, ISBN 0-395-32504-8
- ↑ Berman, Eliza (2015 թ․ մարտի 17). «A War Photographer's 99-Year Journey». Time. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Martin, Sam An Eye for History(անգլ.) // The Austin Chronicle : newspaper. — 1999. — Т. 18.
- David Douglas Duncan Online Exhibition at the Harry Ransom Center, The University of Texas at Austin
- Finding aid for the David Douglas Duncan Papers and Photographic Collection at the Harry Ransom Center, The University of Texas at Austin Արխիվացված 2013-06-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Դունկան» հոդվածին։ |