Դրաշնիցե (խորվ.՝ Drašnice), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում։

Գյուղ
Դրաշնիցե
խորվ.՝ Drašnice
Ափամերձ բնակելի շենքեր Դրաշնիցեում
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍպլիտսկո Դալմատինսկա
Մակերես9,9 կմ²
Խոսվող լեզուներԽորվաթերեն
Բնակչություն328 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ21328
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
Դրաշնիցե (Խորվաթիա)##
Դրաշնիցե (Խորվաթիա)

Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։

Աշխարհագրություն խմբագրել

Դրաշնիցե գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային տեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։

Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։

Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Դրաշնիցե գյուղի բնակչությունը կազմում է 328 մարդ[1]։

Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են, որոնց բնակչության թվի տոկոսային հարաբերությունը ամբողջ բնակչության մեջ կազմում է 95,5 %։

Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Դրաշնիցեի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։

Պատմություն խմբագրել

Դրաշնիցե գյուղի մասին առաջին հիշատակումները եղել են համեմատաբար առավել ուշ։ Գյուղի մասին հիշատակված է 15-րդ դարի թուրքական փաստաթղթերում։

Այն հիշատակվել է, որպես ձկնորսական և խաղողագործական բնակավայր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խորվաթիայի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի տվյալներ — Խորվաթիայի ազգային վիճակագրական ծառայություն, Զագրեբ, 2001 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաշնիցե» հոդվածին։