Դրանդա (աբխազերեն՝ Дранда, վրացերեն՝ დრანდა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1]։ Գտնվում է Գուլրիփշից 9 կմ հեռավորության և ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։

Գյուղ
Դրանդա
աբխ.՝ Дранда, վրաց.՝ დრანდა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ40 մ
Բնակչություն3205 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Դրանդա (Աբխազիա)##
Դրանդա (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 2673 մարդ[2]։ 2011 թվականի հաշվառումներով, գյուղն ուներ 3205 բնակիչ, որից 1634 (51,0%) - հայեր, 1163 (36,3%) - աբխազներ, 228 (7,1%) - ռուսներ, 119 (3,7%) - վրացիներ, 22 (0,7%) - հույներ, 15 (0,5%) - ուկրաինացիներ և 24 (0,7%) այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Գյուղի տարածքում գտնվում է 6-7-րդ դարերում կառուցված Դրանդայի վանքը, որը ներկայումս ներկայացված է միայն Աստվածածնի վերափոխմանը նվիրված Դրանդայի մայր տաճարով։

Ծանոթագրություններ խմբագրել