Դրամոնդվիլ[2][3][4] (անգլ.՝ Drummondville, ֆրանսերեն արտասանությամբ՝ Դրամոնվիլ), քաղաք Կանադայի Կենտրոնական Քվեբեկ մարզում, Սեն Ֆրանսուա գետի ափին, Մոնրեալից մոտավորապես 105 կիլոմետր դեպի արևելք։ Դրամոնդ օկրուգի, համայնքի և նույնանուն դատական շրջանի վարչական կենտրոնն է[5]։ Զբաղեցնում է 247,11 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 67 392, 2021 թվականի տվյալներով՝ 79.258: Բնակչության միջին խտությունը կազմել է 320,7 մարդ/կմ2[6]։

Բնակավայր
Դրամոնդվիլ
Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1815 և հուլիսի 7, 2004 թ.
Մակերես260,10 կմ²
ԲԾՄ365±1 մետր
Բնակչություն81 551 մարդ (հուլիսի 1, 2022)[1]
Փոստային դասիչJ2A-J2C, J2E
Պաշտոնական կայքville.drummondville.qc.ca(ֆր.)
Դրամոնդվիլ (Կանադա)##
Դրամոնդվիլ (Կանադա)

Ժողովրդագրություն խմբագրել

2021 թվականի տվյալներով[7] Դրամոնդվիլում սպիտակամորթները կազմում էին ընդհանուր բնակչության 92.7%-ը, ֆրանսերենը մայրենի լեզու համարողները՝ 93.8%-ը, քրիստոնյաները՝ 71.9%-ը (քրիստոնյաների թիվը 2011 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 20 տոկոսով)[8]։

Դրամոնդվիլի բնակչության թվաքանակի փոփոխությունները

Պատմություն խմբագրել

Դրամոնդվիլը հիմնադրվել է 1815 թվականի հունիսին փոխգնդապետ Ֆրեդերիկ Հերիոթի նախաձեռնությամբ։ Նպատակը եղել է ամերիկացիների դեմ 1812 թվականի պատերազմին մասնակցող բրիտանացի մարտիկներին կացարաններով ապահովելը։ Բնակավայրը կոչվել է 1813—1816 թթ. Վերին Կանադայի փոխնահանգապետ, այնուհետև Կանադայի գեներալ-նահանգապետ (1816—1817) սըր Գորդոն Դրամոնդի անունով։

1920 թվականին քաղաքի մերձակայքում շահագործման է հանձնվել Հեմինգս Ֆոլսի ջրաէլեկտրակայանը, որը նոր թափ է հաղորդել բնակավայրում արդյունաբերության զարգացմանը։

Կլիմա խմբագրել

Դրամոնդվիլին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ տաք ու անձրևառատ ամառներով և ցուրտ ու ձնառատ ձմեռներով։


Զբոսաշրջություն և տեսարժանություն խմբագրել

Քաղաքում գործում են գեղարվեստական մի քանի պատկերասրահ, շուրջ մեկ տասնյակ թատրոն[10], երկու տաճար[11], կազմակերպվում են տարաբնույթ փառատոներ[12]։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Դրամոնդվիլի քույր քաղաքներն են[13]՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.donneesquebec.ca/recherche/fr/dataset/repertoire-des-municipalites-du-quebec/resource/c27b1830-2b46-4e80-819b-6238ff7c3b03
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 118.
  3. Восточная Канада // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 214—215. — ISBN 5-85120-055-3.
  4. Географический атлас. — М.: ГУГК, 1982. — С. 119. — 238 с. — 227 000 экз.
  5. «Territorial Division Act». .publicationsduquebec.gouv.qc.ca. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Population and dwelling counts: Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), Quebec». Statistics Canada. 2022 թ․ փետրվարի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Government of Canada, Statistics Canada (2022 թ․ փետրվարի 9). «Profile table, Census Profile, 2021 Census of Population - Drummondville, Ville (V) [Census subdivision], Quebec». www12.statcan.gc.ca. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  8. Government of Canada, Statistics Canada (2013 թ․ մայիսի 8). «2011 National Household Survey Profile - Census subdivision». www12.statcan.gc.ca. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  9. «Drummondville». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  10. «Spectacles — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  11. «Arts & Patrimoine — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  12. «Événements majeurs — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  13. «Jumelages internationaux - Ville de Drummondville». www.drummondville.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամոնդվիլ» հոդվածին։