«Դրամա Մեքսիկայում» (ֆր.՝ Un drame au Mexique), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի առաջին հրատարակված պատմական նովելը։ Առաջին անգամ հրատարակվել է 1851 թվականին՝ «Մեքսիկական նավատորմի առաջին նավերը» (ֆր. "L'Amérique du Sud. Études historiques. Les Premiers Navires de la Marine Mexicaine") անվանումով։ Իր նամակում Վեռնը նշում է, որ «սա միայն հասարակ արկածային պատմություն է Կուպերի ոճով»[1]։

Դրամա Մեքսիկայում
ֆր.՝ Un drame au Mexique
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1845
ՇարքՄիխայիլ Ստրոգով
ՆկարազարդողԺյուլ Ֆերա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1851
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/drammexi/drammexi.html
 A Drama in Mexico Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1825 թվականի հոկտեմբերի 18-ին, Իսպանիայից ուղևորվող «Ասիա» և «Կոնստանցա» երկու իսպանական ռազմական նավերի վրա, Գուամ կղզու մոտ, որը պատկանում էր Ֆիլիպիններին, լեյտենանտ Մարտինեսը և նրա համախոհները խռովություն են բարձրացնում։ Նրանք սպանում են հրամանատար Դոն Օրտեգային, իրենց վրա են վերցնում նավերի հրամանատարությունը և ցանականում են նրանք վաճառել Մեքսիկայի հանրապետական կառավարությանը, քանի որ վերջիններս ոչ մի ռազմանավ չունեին։

Նավի անձնակազմից նավաստի Պաբլոն և իր ընկեր Յակոբոն երդվում են վրեժ լուծել խռովարարներից։ Սակայն Ակապուլկո հասնելուն պես, լեյտենանտ Մարտինեսը և բոցման Խոսեն խոչընդոտների են հանդիպում և ստիպված են լինում Մեքսիկայի տարածքով մեկ ճանապարհորդել՝ նավերի վաճառքը իրականացնելու համար։ Ճանապարհին նրանք հանդիպում են թունավոր օձերի, ձիերը մահանում են փոթորկի ժամանակ, հորդառատ անձրևը ոչնչացնում է նրանց սննդի պաշարները և խելագարության աստիճանի հասած Մարտինեսը սպանում է Խոսեին։ Մեխիկո՝ Մեքսիկայի նախագահի մոտ ուղևորվելու ժամանակ, Մարտինեսի ճանապարհը փակում են Պաբլոն և Յակոբոն։ Մարտինեսը՝ գտնվելով կամրջի վրա, ստիպված է լինում կտրելու կամրջի ճոպանները և գահավիժում է անդունդը։

Բովանդակություն խմբագրել

Նովելը բաղկացած է հինգ գլուխներից[2]։

  • Գլուխ առաջին. Գուամ կղզի - Ակապուլկո
  • Գլուխ երկրորդ. Ակապուլկո - Չիգուլան
  • Գլուխ երրորդ. Չիգուլան - Տասկո
  • Գլուխ չորրորդ. Տասկո - Կուերնավակա
  • Գլուխ հինգերորդ. Կուերնավակա - Պոպոկատեպետլ

Կերպարներ խմբագրել

  • Լեյտենանտ Մարտինես - խռովարար, «Կոնստանցա» նավից
  • Խոսե - Մարտինեսի համախոհը, բոցման
  • Յակոբո - «Կոնստանցա» նավի վարպետ
  • Պաբլո - յունգա, Մարտինեսի թշնամին
  • նավապետ Դոն Օրտեգա - «Կոնստանցա» նավի հրամանատար
  • նավապետ Դոն Ռոկե դե Գուզուարտ - «Ասիա» նավի հրամանատար

Հրատարակության պատմություն խմբագրել

Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1851 թվականի հուլիսին՝ «Մեքսիկական նավատորմի առաջին նավերը» անվանումով, «Musée des familles» ամսագրում, Եվգենի Լեսի և Ալեքսանդր դե Բարի երեք նկարազարդումներով։ Վերանվանված և վերափոխված տարբերակը՝ Ժյուլ Եվֆրատի վեց նկարազարդումներով, հարատարկվել է 1876 թվականին՝ «Միխայիլ Ստրոգով» վեպի հետ համատեղ, որպես «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մաս։ 1857 թվականին պատմվածքը՝ ազատ թարգմանությամբ, հրատարակվել է Էդվարդ Բերգեր Հոլի կողմից «Die illustrirte Welt» ամսագրում, Շտուտգարտ քաղաքում։

Նկարազարդումներ գրքից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Letter from Jules Verne to his father, dated March, 1851. Reprinted in "Jules Verne: 63 Letters," Bulletin de la Société Jules Verne 11-13 (1938): 64.
  2. Նովելի էլեկտրոնային տարբերակը ֆրանսերեն լեզվով

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամա Մեքսիկայում» հոդվածին։