Դրամատուրգիա (հանդես)
գրական-գեղարվեստական հանդես
«Դրամատուրգիա», գրական-գեղարվեստական հանդես։
Դրամատուրգիա | |
---|---|
Տեսակ | հանդես |
Հիմնադրվել է | 2000 |
Հրատարակման վայր | Երևան |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 2000 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիր՝ Կարինե Խոդիկյան։
Ներկայացնում է հայ թատերագիրների անտիպ պիեսները (մինչ օրս՝ ավելի քան 250)։ Ունի «Մեր օրերի թատրոնը», «Վարք մեծաց», թարգմանչական պիեսների, թատերախոսության բաժիններ։
«Դրամատուրգիա» հանդեսում տպագրված Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի, Նորայր Ադալյանի, Գրիգոր Խանջյանի, Սամվել Խալաթյանի, Ալվարդ Պետրոսյանի, Կարինե Խոդիկյանի, Հովհաննես Թեքգյոզանի, Նելլի Շահնազարյանի և այլ թատերագիրների բազմաթիվ պիեսներ բեմադրվել են Հայաստանի թատրոններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |