Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան

դերասան

Հովհաննես Թեքգյոզյան (հուլիսի 8, 1974(1974-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, արձակագիր, դրամատուրգ[1]։

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան
Ծնվել էհուլիսի 8, 1974(1974-07-08) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՐաֆֆու անվան թիվ 36 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և արձակագիր

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Թեքգյոզյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին, Երևան քաղաքում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժնում՝ Տիգրան Լևոնյանի արվեստանոցում։

1996 թվականից որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ունի տպագրված վեց գիրք, հինգ վեպի, պատմվածքների, վիպակների, պիեսների, էսսեների, սցենարների հեղինակ է։ Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են, «Փախչող քաղաքը»՝ անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն և թուրքերեն, «Երրորդ սեռը»՝ ֆրանսերեն, «Մետաստազ» պիեսը՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, «Ռադիո նեգատիվ», պիեսը՝ անգլերեն։ Ֆրանսիայում Թեքգյոզյանի երկու վեպերի վերաբերյալ շուրջ երեսուն գրախոսական է հրապարակվել։

Հովհաննես Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսը բեմադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում և արժանացել Հայաստանի թատերական գործիչների միության երկու «Արտավազդ» մրցանակի՝ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգերում։ Նրա «Երջանկության բանալին», «Ամանորյա հրաշք», «Կախարդական հովանոցը», «Թզուկի հեքիաթը» մանկական պիեսները բեմադրվել են Երևանի դրամատիկական թատրոնում, «Չմարդիկ» պիեսը՝ ԵԹԳՄ դահլիճում։ 2011 թ. «Ֆորում» թատրոնը բեմադրել է «Ծառը՝ օդի մեջ» ինտերակտիվ պիեսը և «Ֆորում» թատրոնների փառատոնին հանդես է եկել Թբիլսիիում

2009 թվականին Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանի «Ապակու արև» պատմվածքների ժողովածուն արժանացել է Վահան Թեքեյան մրցանակին։

2012 թվականին նրա «Մաշկացավ» վեպը արժանացել է Օրանժ Արմենիա մրցանակին։

Հովհաննես Թեքգյոզյանը հյուրախաղեր է ունեցել Լեհաստանում, Հունգարիայում, Իրանում և Վրաստանում, մասնացել է Ֆրանկֆուրտի, Փարիզի, Ժնևի, Մեցի, Բրեստի գրական փառատոններին և գրքի տոնավաճառներին։

2015 թվականից Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանն ապրում է Ֆրանսիայում։ Նրա ստեղծագործություններն ու հոդվածները տպագրվում են ֆրանսիական մամուլում։ 2021 թվականից ընդգրկված է Քալամիթի Ժեն Սի թատերական ընկերության ներկայացումներում։

Գրքեր խմբագրել

  • Հեքիաթներ և զրույցներ, 1998։
  • «Փայտե շապիկ»-պատմվածքներ, ՀԳՄ հրատարակչություն, 2003։
  • «Ապակու արև» -պատմվածքներ, ՀԳՄ հրատարակչություն, 2007։
  • «Երկսեռ թատրոն» -էսսեներ Վան Արյան հրատարակչություն, 2009։
  • «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Անտարես հրատարակչություն։
  • «Մաշկացավ»-վեպ Անտարես հրատարակչություն, 2013։
  • «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ Այրընթը հրատարակչություն (Թուրքիա), 2015։
  • «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Մոզայիկ պրես հրատարակչություն (Կանադա), 2016։
  • «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ Բելվիլ հրատարակչություն (Ֆրանսիա), 2018։
  • «Երրորդ սեռ»-վեպ ԷՋ հրատարակչություն, 2020։
  • «Երրորդ սեռ»-վեպ Բելվիլ հրատարակչություն (Ֆրանսիա), 2021։
  • «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Ժիգժոժա հրատարակչություն (Սերբիա), 2022։

Պիեսներ խմբագրել

  • «Մետաստազ»
  • «Երկկենցաղ մարդը»
  • «Ռադիո նեգատիվ»
  • «Մատնահետք»
  • «Ծառը օդի մեջ»
  • «Չմարդիկ»
  • «Արխիվ մարդիկ»

Ներկայացումներ խմբագրել

  • Ք. Լյուդվիգի «Մամա միա» (Ֆրենկ)
  • Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Անխելք)
  • Կ. Գոցցիի «Ագռավը» (Պանտալոնե)
  • Վ. Շեքսպիրի «Համլետ» (Օզրիկ)
  • Վ. Շեքսպիր «Մակբեթ» (Լրաբեր)
  • Վ. Շեքսպիր «Հուլիոս Կեսար» (Քաղաքացի)
  • Ա. Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Խեղկատակ)
  • Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ» (Փայլակ)
  • Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Օղուզ բեյ)
  • Ն. Ադալյանի «Կինը և տղամարդը» (Հարևան
  • Ժ․ Ուտլիե «Ծուխ առանց կրակի՞» (Վիկտոր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  2. «AV Production - Հովհաննես Թեքգյոզյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել