Դուրանի կայսրություն, պատմական աֆղանական պետություն, ընդգրկել է ժամանակակից Աֆղանստանի, Պակիստանի տարածքները, Իրանի հյուսիս-արևելյան և Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասերը՝ ներառյալ Քաշմիրը[1]։ Հիմնվել է Քանդահարում, 1747 թվականին, հրամանատար Ահմադ շահ Դուրանիի կողմից։ Սակայն նրա հաջորդների օրոք կայսրությունը տրոհվել է մի քանի ինքնուրույն իշխանությունների՝ Փեշավարյան, Քաբուլյան, Քանդահարյան և Հերաթյան[2]։ Դուրանի կայսրությունը հաճախ դիտարկվում է որպես ժամանակակից Աֆղանստան պետության նախակարապետը։

Դուրանի կայսրություն
 

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քանդահար (1747—1773/1774)
Քաբուլ (1773/1774—1823)
Լեզու պարսկերեն, փաշթո
Ազգություն աֆղաններ
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Դինաստիա Դուրանի
Ահմադ շահ Դուրանի, Դուրանի կայսրություն կառավարիչ:

Պատմություն խմբագրել

Նադիր շահի տիրապետությունն ավարտվեց նրա սպանությամբ՝ 1747 թվականի հունիսին։ Սպանությունը, հավանաբար, նախապես պլանավորել էր նրա եղբորորդի Ալի Քոլին, թեպետ որևէ փաստացի ապացույց չկա հօգուտ այս տեսակետի։ Այդուհանդերձ, երբ աֆղանների հրամանատարները այդ նույն թվականին, ավելի ուշ, հանդիպեցին Քանդահարի մոտակայքում՝ նոր, միացյալ պետության համար տիրակալ ընտրելու, ընտրվեց Ահմադ շահը։ Չնայած այն բանի, որ նա ավելի երիտասարդ էր, քան մնացած թեկնածուները, նրա օգտին առկա էին մի քանի գործոններ՝

  • Նա Ասադուլլա խանի՝ Սադոզայ կլանի պատրիարքի, ով այդ ժամանակ առավել հայտնի էր աֆղանական ցեղերի շրջանում, անմիջական հետնորդն
  • Նա, անկասկած, առավել խարիզմատիկ առաջնորդ ու հմուտ ռազմիկ էր, ով իր տրամադրության տակ մի քանի հազար հեծելազորային լավ պատրաստված, արագաշարժ ուժեր ուներ
  • Ոչ պակաս կարևոր՝ նա նշանակալի ներդրում ուներ Նադիրնշահի գանձարանում։

Ահմադ շահը դարձավ տիրակալ և ընդունեց «Դուրանի» («Մարգարիտների մարգարիտ») կոչումը։ Այս կոչումը, հավանաբար, ինչպես հաստատում են ոմանք, առաջ է բերել հենց ինքը՝ Ահմադ շահը։ Աֆղանները այդուհետ հայտնի են որպես Դուրանիներ, և իրենց անունով նոր պետությունը սկսել է կոչվել Դուրանի տերություն։

Ահմադ շահը իր կառավարումը սկսեց գիլզաների ցեղերի հետ համատեղ Գազնիի, ապա՝ Քաբուլի գրավումով։ 1749 թվականին Մողոլական տերությունը ստիպված եղավ զիջել Սինդը, Փենջաբը և Ինդոս գետի վրա եղած անցարանը, որպեսզի իրեն պաշտպանի աֆղանական ներխուժումից։ Այս կերպ աֆղանները առանց կռվի զգալի տարածքներ ձեռք բերեցին արևելքում, Ահմադ շահը արևելքում զավթեց Հերաթը, որտեղ իշխում էր Նադիր շահի թոռը՝ շահ Ռուհը։ Հերաթը հանձնվեց մոտ մեկ տարի տևած պաշարումից և արյունահեղ մարտից հետո՝ այնպես, ինչպես Մաշհադը (մեր օրերում գտնվում է Իրանում)։ Ահմադն այնուհետև բանակն ուղարկեց գրավելու Հինդուկուշ լեռներից հյուսիս գտնվող շրջանները։ Կարժ ժամանակում հզոր բանակի շնորհից նրա վերահսկողության ներքո հայտնվեցին Հյուսիսային Աֆղանստանի թուրքմենական, տաջիկական և խազարական ցեղերը։ Ահմադը Մեծ Մողոլների կայսրություն ներխուժեց երրորդ, ապա նաև չորրորդ անգամ, ամրապնդեց իր վերահսկողությունը Փանջաբի, Սինդի և Քաշմիրի վրա։ Այդ ժամանակ, 1757 թվականին նա զավթեց Դելին, բայց Մողոլական դինաստիային թույլ տվեց քաղաքում պահպանելու իրենց ձևական վերահսկողությունը այնքան ժամանակ, քանի կառավարիչը կճանաչի Ահմադ շահի սյուզերենությունը Փենջաբում, Սինդում և Քաշմիրում։ Իր շահերի պաշտպանության նպատակով երկրորդ որդուն՝ Թիմուր շահին թողնելով այստեղ՝ Ահմադ շահը հեռացավ Հնդկաստանից և վերադարձավ Աֆղանստան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MECW Volume 18, p. 40; Written by Frederick Engles in July and the first 10 days of August 1857; First published in the New American Cyclopaedia — Vol. I, 1858;…Link
  2. Афганистан | Азия — страны Արխիվացված 2012-03-03 Wayback Machine (ռուս.)