Ստյուարտ Լիթլ (անգլ.՝ Stuart Little), ռեժիսոր Ռոբ Մինկոֆի ֆիլմը՝ հիմնված Էլվին Բռուքս Ուայթի համանուն ստեղծագործության վրա։ Սցենարի հեղինակ՝ Մ. Նայթ Շյամալան։ Ֆիլմում կենդանի դերասանների հետ առկա է նաև 3D անիմացիա։

Picto infobox cinema.png
Ստյուարտ Լիթլ
անգլ.՝ Stuart Little
Ստյուարտ Լիթլ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Ժանրկինոկատակերգություն[2][3], մանկական ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքՍտյուարտ Լիթլ[4]
Թվականդեկտեմբերի 17, 1999[5][6], փետրվարի 18, 2000[7] և ապրիլի 20, 2000[8]
Լեզուանգլերեն[9][10][11]
ՌեժիսորՌոբ Մինկոֆ
ՊրոդյուսերԴուգլաս Ուիք
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան, Greg Brooker? և Էլվին Բրուքս Ուայթ
ԴերակատարներՋինա Դեյվիս, Հյու Լորի, Jonathan Lipnicki?, Ջուլիա Սուինի, Դևիդ Ալան Գրիր, Estelle Getty?, Allyce Beasley?, Քոնի Ռեյ, Ջեֆրի Ջոնս, Ստեն Ֆրեբերգ, Ջոն Պոլիտո, Քիմի Ռոբերտսոն, Դեբնի Քոուլմեն, Joe Bays?, Patrick Thomas O'Brien?, Miles Marsico?, Taylor Negron?, Բրայան Դոյլ Մյուրեյ, Հարոլդ Գուլդ, Մայքլ Ջեյ Ֆոքս[12], Նաթան Լեյն[12], Չեզ Պալմինտերի[12], Սթիվ Զան[12], Bruno Kirby?[12] և Ջենիֆեր Թիլի[12]
ՕպերատորԳիլյերմո Նավառո[13][14]
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունԿոլումբիա Փիքչերս
Տևողություն84 րոպե
Բյուջե133 000 000 $[5]
Շահույթ300 135 367 $[5] և 140 035 367 $[5]
ՀաջորդՍտյուարտ Լիթլ 2
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ջորջ Լիթլը երազում էր փոքրիկ եղբոր մասին։ Եվ մի գեղեցիկ օր նրա ծնողները որոշեցին իրականացնել նրա երազանքը։ Նրանք գնացին մանկատուն և տեսան այնտեղ փոքրիկ մկնիկ Ստյուարտին, որը բավականին տարօրինակ արտաքին ուներ։ Ծնողները որդեգրեցին նրան և տարան տուն։ Շուտով Ջորջը և Ստյուարտը ընկերացան։ Ընտանիքի նոր անդամը զայրույթ է առաջացնում նրանց կատվի՝ Ձյունիկի մոտ։ Տերերից վախենալով՝ նա աշխատում է չնկատել Ստյուարտին, բայց շուտով Ստյուարտի մասին իմանում է նրա փողոցային ընկեր՝ Մոնտին։ Ձեռք բերելով փողոցային ընկերներ՝ կատուն որոշում է ազատվել մկնիկից։

Մի անգամ Լիթլների տուն են այցելում երկու մկնիկ և ասում են, որ իրենք են Ստյուարտի իսկական ծնողները։ Լիթլները որոշում են վերադարձնել մկնիկին իր իրական ծնողներին։ Բայց հետագայում պարզ է դառնում, որ Ստյուարտի ծնողները զոհվել են և Լիթլները սկսում են ամբողջ ընտանիքով որոնել մկնիկին։ Իսկ Ստյուարտին տարած մկնիկները չեն դիմանում և խոստովանում են, որ իրենք վարձված են կատուների կողմից։ Նրանք համոզում են Ստյուարտին փախչել, քանի դեռ կատուները նրան չեն գտել։ Ստյուարտը գալիս է տուն, որտեղ ոչ ոք չի լինում, բացի Ձյունիկից։ Վերջինս խաբում է նրան՝ ասելով, որ ընտանիքը որոշել է իր կյանքից ջնջել Ստյուարտին։ Մկնիկը տխուր հեռանում է տնից։

Շուտով Ձյունիկը գտնում է Ստյուարտին այգուն, փրկում է նրան կատուներից և պատմում է ողջ ճշմարտությունը։ Նոր ընկերները վերադառնում են տուն, որտեղ նրանց դիմավորում են ցնծությամբ և ուրախությամբ։

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

ՄրցանականերԽմբագրել

  • 2000 - «Satellite Award» - լավագույն տեսողական էֆեկտներ

ՆոմինացիաներԽմբագրել

  • 2000 - «Օսկար» - լավագույն տեսողական էֆեկտներ
  • 2000 - «Սատուրն» - լավագույն ֆենտեզի-ֆիլմ
  • 2000 - «Սատուրն» - լավագույն հատուկ էֆեկտներ
  • 2000 - «Սատուրն» - երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Ջինա Դևիս
  • 2000 - «Էննի» - կերպարի անիմացիայի լավագույն ներդրում - Շոն Մուլլեն
  • 2000 - «Էննի» - անիմացիոն էֆեկտների լավագույն ներդրում - Ռոբ Բռեդոու
  • 2000 - «Էննի» - անիմացիոն ֆիլմի սցենարի լավագույն ներդրում - Մ. Նայթ Շյամալան, Գրեգ Բռուկեր
  • 2000 - «Satellite Award» - լավագույն նկարչական, անիմացիոն կամ համակցված ֆիլմ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Դերասան Նատան Լեյնը նկարահանվել է ևս մեկ ֆիլմում, որի գլխավոր հերոսը մուկ է։ Այդ ֆիլմը «Մկնային որս» կատակերգությունն է։
  • Էլվին Ուայթի գրքում մկնիկը ծնվել էր հենց Լիթլների ընտանիքում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել