Դորտմունդի օպերային թատրոն
Դորտմունդի օպերային թատրոն (գերմ.՝ Opernhaus Dortmund), հիմնադրվել է 1966 թվականին և գտնվում է «Դորտմունդի թատրոն» կազմակերպության ղեկավարության ներքո։ Ներկայիս շենքը փոխարինել է ավելի վաղ՝ 1904 թվականին կառուցված և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված շինությանը։
![]() | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Դորտմունդ |
Կայք | theaterdo.de |
![]() |
Ճարտարապետներ Հենրիխ Ռոսկոտտեն և Էդգար Տրիտհարտը ժամանակակից ոճով են նախագծել թատրոնի կառուցումը[1]։ Դահլիճը, այդ թվում բեմը և տեխնիկական տարածքները առավելապես ուղղանկյունաձև են (գերմ.՝ Bühnenhaus): Վերջիններս առանձնացված են հանդիսասրահից, որը տեղակայված է խխունջանման ծածկ-պատյանի տակ։
Բացում Խմբագրել
Օպերային թատրոնի նոր շենքը բացվել է 1966 թվականի մարտի 3-ին և նախատեսված է եղել օպերաների, բալետների և ընդհանրապես այնպիսի ներկայացումների բեմադրման համար, որոնք պահանջում են մեծ բեմահարթակ։ Թատրոնի առաջին ներկայացումը եղել է Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերան, որն առաջին անգամ բեմադրվել է 1911 թվականին։ Դորտմունդի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Վիլհելմ Շյուխտերը[2]։ Օկտավիանայի դերերգը կատարում էր Թերեզա Ժիլիս Գարան, հրավիրված արտիստուհի Էլիզաբեթ Գրյումմերը՝ Մարշալշի, և Կուրտ Բյոմմեն՝ պարոն Օքսի դերը։ Երկրորդ թատերաշրջանում թատրոնում բեմադրվեցին Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերան (Ազուչենա՝ Ֆեդորա Բարբիերի), Մոցարտի «Կախարդական սրինգը», Հինդեմիտի «Նկարիչ Մատիսը» և Յոհան Շտրաուսի «Գնչուական պարոնը»։
Մեծ Տան առաջին ներկայացումներից էին Բրեխտի և Բեկկետի «Գալիլեյի կյանքը» և Ժաննա Անուի «Աստծո պատիվը»։ Գերմանական Ռոստոկ քաղաքի Ժողովրդական թատրոնն այնտեղ ներկայացրեց Պյոտր Վայսի «Մարատ/Այգի» պիեսը, ինչն անսովոր էր «երկաթյա վարագույրի» դարաշրջանում։
Ղեկավարություն Խմբագրել
1973-1979 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարը Մարեկ Յանովսկին էր, որից հետո պարտականությունները հաջորդաբար ստանձնեցին Մոշե Ացմոն (1996-2000), Անտոն Մարիկը և Արթուր Ֆագենը, 2008-2013 թվականներին՝ Յակ վան Սթին։ Դորտմունդի Ֆիլհարմոնիան մինչև 2002 թվականը օպերային թատրոնն օգտագործում էր համերգների համար[3]։
Համաշխարհային պրեմիերաներ և խաղացանկ Խմբագրել
1967 թվականին տեղի ունեցավ Վալտեր Շտեֆանեսի «Իլայ» օպերայի պրեմիերան, որի նվագավարն էր Վիլհելմ Շյուխտերը։ Նրան Դորտմունդ քաղաքը պատվիրեց աշխատել Նելլի Զաքսի դրամայի մոտիվներով[4]։
1992 թվականին թատրոնում կայացավ նաև Ռեինհարդ Ֆեբելի «Sekunden und Jahre des Caspar Hauser» օպերայի պրեմիերան[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Dortmund Opera House»։ structurae։ Վերցված է 4 февраля 2019
- ↑ «Celebrating 100 Years of Theatre Dortmund»։ Theater Dortmund։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 4 февраля 2019
- ↑ Nadine Albach (14 апреля 2010)։ «"Wir sind eine Oper für alle"» (German)։ derwesten.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 4 февраля 2019
- ↑ «Walter Steffens Werke / Works» (German)։ Walter Steffens։ 2010։ Վերցված է 4 февраля 2019
- ↑ «Reinhard Febel / Werke»։ Casa Ricordi։ 2011։ Վերցված է 4 февраля 2019
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2018-08-16 at the Wayback Machine.
- Դորտմունդի օպերային թատրոն theoperacritic.com
- Դորտմունդի թատրոն theater-tv.com