Օպերային թատրոնի շենքը (նկար)

«Օպերային թատրոնի շենքը», «Օպերային թատրոնի շենքը. Երևան», Ռաֆայել Շիշմանյանի 1950 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Օպերային թատրոնի շենքը
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Շիշմանյան
տարի1950
բարձրություն70 սանտիմետր
լայնություն89,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

Գեղանկարիչ, տեսաբան Ռաֆայել Շիշմանյանը հայտնի է Ֆրանսիայի հարավի քաղաքային և գյուղական գողտրիկ բնանկարներով։ 1947 թվականին հայրենիքում հաստատված արվեստագետը հետպատերազմյան Երևանի վերափոխման ականատեսներից էր։ Վերակառուցվող մայրաքաղաքը բազմաթիվ արվեստագետների ներշնչանքի աղբյուր էր։ Շիշմանյանի այս շրջանի երևանյան պատկերները փաստավավերագրական բնույթ են կրում։ Նման գործերից մեկն էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դեռևս անավարտ շենքի և նրա շրջակայքի համայնապատկերն է։ Կառույցի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Ճարտարապետական նախագիծը 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի է արժանացել։ Գլխավոր պլանի համաձայն` մշակութային այս կառույցը մայրաքաղաքի կենտրոնի առանցքային դերն էր ստանձնելու՝ կապելով ապագա Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Շիշմանյան Ռաֆայել Մարտիրոսի | Օպերային թատրոնի շենքը. Երևան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.