Դորկ Սահակյան

ամերիկահայ կլիմայագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տորք Սահակյան (հունվարի 14, 1954(1954-01-14), Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ կլիմայագետ[1]։ Փենսիլվանիայի Բեթղեհեմ քաղաքի Լիհայ համալսարանի[2] Բնապահպանական նախաձեռնության տնօրեն (գնահատում է տեխնոգեն գործոնների պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների ռիսկերը)[3][4]։ Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2004): Ստեղծել, մշակել է անցյալում Երկրի օդային ճնշումը հաշվարկելու տեխնիկան` հիմնված սառեցված հրաբխային լավայի պղպջակների չափի տարբերության վրա[5]։

Դորկ Սահակյան
Ծնվել էհունվարի 14, 1954(1954-01-14) (70 տարեկան)
Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգիտնական և կլիմայաբան
Հաստատություն(ներ)Լիհայ համալսարան և Նյու Հեմփշիրի համալսարան
Գործունեության ոլորտԿլիմայագիտություն
Ալմա մատերՌենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ, Ռատգերսի համալսարան և Չիկագոյի համալսարան
Կոչումպրոֆեսոր

Տորք Սահակյանը նպաստել է Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի գնահատման չորս զեկույցներից երեքին, որի համար 2007 թվականի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ համատեղ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն խմբագրել

Տորք Սահակյանը ծնվել է 1954 թվականին, Փենսիլվանիա նահանգում, հայկական ընտանիքում։ Դպրոցական տարիքից հատուկ հետաքրքրասիրություն է ցուցաբերել բնական գիտությունների նկատմամբ։ Սովորել է Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1977 թվականին՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան։ Մագիստրոսի կոչում ստացել է Ռատգերսի համալսարանից, երկրաֆիզիկայի մագիստրոսի աստիճան՝ Չիկագոյի համալսարանից։ Համալսարանն ավարտելուց հետո որպես օվկիանոսագետ ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, միաժամանակ դասավանդել է Կոլումբիական համալսարանում և աշխատել Օհայոյի հետազոտական կենտրոնում։ 994 թվականին նշանակվել է Նյու Հեմփշիրի համալսարանի Երկրի, օվկիանոսի ու տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի բիոսֆերայի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրացիոն ու մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն, 2002 թվականից՝ Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի տնօրեն, 2004 թվականից՝ ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահ[6]։

Երկեր խմբագրել

  • Proussevitch, A.A. and Sahagian, D.L., 2005. Bubbledrive-1: A numerical model of volcanic eruption mechanisms driven by disequilibrium magma degassing. J. Volc. Geotherm. Res., 143(1-3): 89-111
  • Sahagian, D.L. and Proussevitch, A.A., 2005. Standardized model runs and sensitivity analysis using the "Bubbledrive-1" volcanic conduit flow model. J. Volc. Geotherm. Res., 143(1-3): 173-185
  • Sahagian, D. (1999). “Magma fragmentation during volcanic eruptions.” Nature 402: 589-591
  • Proussevitch, A., R. Ketcham, et al. (1998). “Preliminary Results of X-RAY CT Analysis of Hawaiian Vesicular Basalts.” Eos AGU Spring Meeting
  • Proussevitch, A. and D. Sahagian (1997). “Analysis of buble size distributions in Hawaiian basalts: Stereology vs. traditional destructive methods.” Eos 78: 791
  • Proussevitch, A. and D. Sahagian (1998). “Dynamics and Energetics of Bubble Growth in Magmas: Analytical Formulation and Numerical Modeling.” J. Geophys. Res. 103: 18223-18251
  • Proussevitch, A. A. and D. L. Sahagian (1996). “Assessment of bubble (or crystal) size distributions; stereology of 2D-->3D conversion for non-spherical particles.” EOS 77(46): 801
  • Proussevitch, A. A. and D. L. Sahagian (1996). “Dynamics of coupled diffusive and decompressive bubble growth in magmatic systems.” J. Geophys. Res. 101: 17,447-17,156
  • Proussevitch, A. A. and D. L. Sahagian (1996). “Numerical modeling and animation of magma degassing and conduit flow in silicic volcanic systems.” Eos 77(17): S279
  • Proussevitch, A. A., D. L. Sahagian, et al. (1993). “Dynamics of diffusive bubble growth in magmas: Isothermal case.” J. Geophys. Res. 98: 22,283-22,308

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nobel Prize-Winning Contributions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Dork Sahagian |». dsahagian.cas2.lehigh.edu. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  3. «The battle for life on earth». United Nations Radio. 2009 թ․ մայիսի 22.(չաշխատող հղում)
  4. «Dork Sahagian». Sharing Science (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  5. Botkin-Kowacki, Eva (2016 թ․ մայիսի 10). «Early Earth's atmosphere was quite thin. Why does it matter?». Christian Science Monitor. ISSN 0882-7729. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  6. Աշխարհի փրկության փորձի համար Նոբելյան մրցանակ ստացած հայը` Դորկ Սահակյան

Արտաքին հղումներ խմբագրել