Դովլաթ Գարանֆիլյան

հայ նկարիչ
(Վերահղված է Դովլաթ Ղարանֆելյանից)

Դովլաթ Գևորգի Գարանֆիլյան (Ղարանֆիլյան) (1897, Զեյթուն, Onikişubat, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա - մարտի 1, 1952(1952-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գորգագործ։

Դովլաթ Գարանֆիլյան
Ծնվել է1897
ԾննդավայրԶեյթուն, Onikişubat, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա
Վախճանվել էմարտի 1, 1952(1952-03-01)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, tapestry designer և վերականգնող

ԿենսագրությունԽմբագրել

1922 թվականին ավարտել է Հալեպի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը՝ արևելյան մանրանկարչություն և գորգագործություն մասնագիտությամբ։ Մինչև 1916 թվականը Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ[1]։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր-էլ-Զոր։ 1919-1923 թվականներին աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։ 1927 թվականին բացել է անհատական ցուցահանդես Երևանում։

Գարանֆիլյանը խորհրդային գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողն է։ Հեղինակ է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգերի։ Լավագույն աշխատանքներից են՝ Մաքսիմ Գորկու (1932 թվական, նվիրել է Գորկուն), Ֆրանկլին Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախկին նախագահի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։

Խորհրդային պետության ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։

Գորգ-դիմանկարներ՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան

Արտաքին աղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։