Դորոթի Միրանդա «Դոուդի» Քլարք[1] (ապրիլի 11, 1995(1995-04-11)[2], Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի Յութուբի բլոգեր, երգահան և երգչուհի։ Քլարքը ունի երկու յութուբյան ալիք՝ «doddleoddle» և «doddlevloggle»: 2017 թվականի փետրվարի տվյալներով նա ունի ավելի քան 890 հազար հետևորդ[3], 143 տեսահոլովակ, 95 միլիոն դիտում իր հիմնական ալիքում և ավելի քան 480 հազար հետևորդ[4], 292 տեսահոլովակ և 50 միլիոնից ավել դիտում իր երկրորդ ալիքում։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին լույս տեսավ նրա VEVO ալիքի առաջին տեսահոլովակը («dodieVEVO»), որում Քլարքը ունի 2.8 միլիոն դիտում և 160 հազար հետևորդ[5]։

Դոուդի Քլարք
Անձնական տվյալներ
Ծնվել էԴորոթի Միրանդա «Դոուդի» Քլարք
ապրիլի 11, 1995 (29 տարեկան)
Էպինգ, Էսսեքս, Անգլիա
Ազգությունբրիտանացի
ՊատկանելությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԱշխատանքԵրգչուհի/երգահան
ՅուԹյուբյան տվյալներ
Կեղծանունդոուդի
Ալիքի անունDoddleoddle
Գործունեության տարիներ2011–ներկա
Ժանրերաժշտություն
Բաժանորդներ890 հազար (հիմնական), 480 հազար (երկրորդ), 160 հազար (VEVO) (փետրվար, 2017)
Դիտումներ95 միլիոն (հիմնական), 50 միլիոն (երկրորդ), 2.8 միլիոն (VEVO) (փետրվար, 2017)
Ցանցhttps://www.youtube.com/channel/UCk-83b_vjgxPSHjVFZhR8fA

Երաժշտական և յութուբյան կարիերա խմբագրել

Մինչև նրա Doddleoddle ալիքը ստեղծելը, Քլարքը վարել է ևս մեկ ալիք իր ընկեր Ալիսայի հետ միասին։ Այդ ալիքի անունն էր «Dodders5» և այն ստեղծվել է 2017 թվականի օգսոստոսի 1-ին։ Քլարքի «doddleoddle» ալիքը ստեղծվել է 2011 թվականի փետրվարի 7-ին։ Նույն թվականի ապրիլի 14-ին նա տեղադրեց այդ ալիքի առաջին տեսահոլովակը, որը «Rain» անունով հեղինակային երգ էր։ Բացի իր հիմնական ալիքից նա նաև ունի «doddlevloggle»[6] երկրորդական ալիքը և «dodieVEVO» VEVO ալիքը[7]։ 2016 թվականի նոյեմբերի 18-ին լույս տեսավ «Intertwined»-ը, որը Քլարքի առաջին մինի ալբոմն է[8]։ Թողարկման առաջին շաբաթում այն զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը Բրիտանիայի ալբոմների պաշտոնական չարթում[9]։ Քլարքը Յութուբի վլոգեր Մենի Բրաունի հետ նաև վարում է «CokeTV» վեբ հաղորդումը, որը ստեղծել և հովանավորում է Կոկա-Կոլան[10]։

Համերգային շրջագայություն խմբագրել

2014 թվականին Քլարքը միացավ երաժիշտ և Յութուբի բլոգեր Բրային իր Բրիտանիայի համերգային շրջագայության ժամանակ, ինչպես նաև 2015 թվականին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համերգային շրջագայությունների ժամանակ։ 2015 թվականի հունվարին նա աջակցեց Բեթանի Լիդլիին («MusicalBethan») իր Բրիտանիայի համերգային շրջագայության ժամանակ։ 2016 թվականի ապրիլին և մայիս ամիսներին Քլարքը Թեսա Վայոլեթի, Ռասթի Քլենթոնի, Ջեսի Քեյլի և երբեմն նաև Ջոն Քոզարթի հետ մեկնեց համերգային շրջագայության։ Նույն թվականի հոկտեմբերին նա նույն անձնակազմի հետ, բացառությամբ Ձեսի Քեյլի, մեկնեց ևս մեկ համերգային շրջագայության ԱՄՆ-ում[11][12][13]։ Նա պլանավորում է 2017 թվականին մեկնել իր «Intertwined» մինի ալբոմի համերգային շրջագայությանը[14][15]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմ խմբագրել

  • Intertwined (2016)
  1. «Intertwined»
  2. «I Have a Hole in My Tooth (And My Dentist Is Shut)»
  3. «Absolutely Smitten»
  4. «Life Lesson»
  5. «Sick of Losing Soulmates»
  6. «When»

Երաժշտություն Յութուբում խմբագրել

2011 թվականից սկսած Քլարքը ստեղծել է մեծ քանակով հեղինակային երգեր և այլ երգերի քավեր տարբերակներ։

  • 2011
    • Rain
    • A song about a song
    • A song about Charlieissocoollike
  • 2012
    • Sherlocked
    • The ill ukulele song
    • You're Just a Dream
    • The Youtube Song
    • Fickle
    • Stuck The Way We Are
    • From Braces To Lipstick
    • A Permanent Hug From You
  • 2013
    • Absolutely Smitten
    • Paint
    • Ukulele Summer Mashup
    • Little Mosquito
    • There's A Storm Coming Tonight
    • Christmas Time
  • 2014
    • Social Dance
    • Adored By Him
    • She
  • 2015
    • Little Room
    • Novels
    • Pop Party Mashup
    • Pas De Deux
    • A Song About Acne
    • An Awkward Duet
    • One For The Road
    • The Flat's a Mess
    • An original song with a secret instrument
    • The Slowest Man Alive
    • Down
    • Crazy Toxic ukulele mashup
    • Pop Party 15 Mashup
    • Sick Of Losing Soulmates
    • Smile At Snow
  • 2016
    • Years Years Bears
    • Gold Star for Me
    • My Face
    • Can't Feel My Superbass
    • I Have A Hole In My Tooth (And My Dentists Are Shut)
    • Intertwined
    • My New Job
    • I've Been Busy
    • Human
    • 6/10
    • Tell Me A Story
    • Would You Be So Kind?
    • BEANZ
    • When
    • A Love Song/A Non-Love Song
    • Dear Happy
    • Secret For The Mad
    • I Won't Be Done
  • 2017
    • I Knew You Once

Անձնական կյանք խմբագրել

Քլարքը ծնվել է 1995 թվականի ապրիլի 1-ին Անգլիայի Էսսեքս կոմսության Էպինգ վարչական շրջանում։ Որոշ ժամանակ Բաթում ապրելուց հետո նա 2015 թվականի հունվարին տեղափոխվեց Լոնդոն և սկսեց ապրել Էվան Էդինջերի, իսկ հետագայում՝ Հեյզլ Հեյզի հետ։ 2015 թվականին նա կարճ ժամանակ ժամադրվում էր Սեմի Փոլի հետ, իսկ բաժանվելուց հետո նրանք պահպանեցին իրենց ընկերությունը։ 2015 թվականի նոյեմբերին Քլարքը Թվիթթեր սոցիալական ցանցում բացահայտեց, որ բիսեքսուալ է։ Հետագայում նա նաև ստեղծեց տեսահոլովակներ իր սեռականության մասին[16][17]։ Նա ունի կրտսեր քույր, որի անունն է Հեդի և ավագ եղբայր, որի անունն է Իըն։ Քլարքը նաև ունի Մաֆին անունով կատու[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clark, Dodie (2015 թ․ օգոստոսի 31). You got questions, kid? I got answers. ՅուԹյուբ. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Discogs — 2000.
  3. https://www.youtube.com/user/doddleoddle/about
  4. https://www.youtube.com/user/doddlevloggle/about
  5. https://www.youtube.com/channel/UCayDH74OUbNnLgmZ1uy136g
  6. Clark, Dodie. «doddlevloggle». YouTube. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  7. «dodieVEVO». VEVO. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  8. Riley, Conor (2016 թ․ նոյեմբերի 25). «Dodie Releases EP and Sells Out Headline Show». TenEighty Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «Official Albums Chart Results». Official Charts Company. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Hepburn, Matthew (2016 թ․ հունիսի 23). «CokeTV and chill? Tune in to Coca-Cola's new YouTube channel with hosts Manny and Dodie». Coca-Cola. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. http://www.bandsintown.com/DodieClark
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  14. http://teneightymagazine.com/2016/11/22/dodie-clark-announces-intertwined-ep-tour/
  15. http://celebmix.com/dodie-clark-announces-uk-tour-dates/
  16. Clark, Dodie (2016 թ․ մայիսի 23). I'm bisexual WOO. YouTube. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  17. Clark, Dodie (2016 թ․ հոկտեմբերի 6). bi questions. YouTube. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  18. doddleoddle (2012 թ․ հունիսի 4), Stuck The Way We Are - Original Song, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոուդի Քլարք» հոդվածին։