Դոնուզլավ (ուկրաիներեն՝ Донузлав, Ղրիմի թաթարերեն՝ Doñuzlav, Донъузлав), Ղրիմի ամենախորը լիճը, հատկացվում է Թարխանկուտի լճերի խմբին։ Մակերեսը կազմում է 47 կմ²։ Ընդհանուր միներալիզացիայի տիպի լիճ է, լճի մի մասը քաղցրահամ է (ծայր հյուսիսում)։ Ունի տեկտոնիկ ծագում։ Այժմ լիճը կարող է համարվել տեխնոգեն ծովածոց, քանի-որ 1961 թվականին ռազմա-ծովային բազայի շինարարության ընթացքում լիճը Սև ծովից բաժանող ցամաքաշերտը փորվել է և լիճը միացվել է ծովին։

Դոնուզլավ
Տեսակլիճ և ծոց
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ՎարչատարածքՂրիմի Ինքնավար Հանրապետություն և Ղրիմի Հանրապետություն
Երկարություն30 կմ
Լայնություն8,5 կմ
ԲԾՄ−4 մետր
Խորություն27 մետր
Մակերես48,2 կմ²
Աշխարհագրական տեղադրությունՂրիմ
Ավազանի տարածք1288 կմ²
Լիճ հոսող գետStary Donuzlav?, Chernushka? և Donuzlav?
Քարտեզ
Քարտեզ

Լիճը մխրճվում է թերակղզու տարածքի մեջ 30 կմ հեռավորության վրա, բաժանելով Թարխանկուտի թերակղզին Ղրիմի մնացած մասից։

Առավելագույն խորությունն է 27 մ, ծովին միացման վայրին մոտ լճի լայնությունը կազմում է մինչև 8,5 կմ, իսկ վերին մասերում այն դառնում է ծանծաղ և նեղ մինչև հարյուրավոր մետրեր։ Ծովից լիճը բաժանվում է ավազաթմբով, որի երկարությունը կազմում է 9 կմ, և լայնությունը՝ 200 - 600 մետր։

Տես նաև խմբագրել