Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան
Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան (ռուս.՝ Донецкий историко-краеведческий музей), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում։ Ամբողջական անվանումը` «Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան» մշակույթի համայնքային բյուջետային հաստատություն[1]։
Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնեցկ |
Վայր | Ռոստովի մարզ |
Հիմնադրվել է | 2005 |
Կայք | museum-donetck.rnd.muzkult.ru/about/ |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելԴոնեցկի պատմագավառագիտական թանգարանը բացվել է 2005 թվականի օգոստոսին Դոնեցկ քաղաքի 50-ամյակի առթիվ։ Քաղաքը հիմնադրվել է Դոնի կազակների կողմից 1681 թվականին՝ որպես Գունդորովսկայա ստանիցա։ 1955 թվականին ստացել է ժամանակակից անվանումը Սևերսկի Դոնեց գետի ափին գտնվելու պատճառով[2]։
-
Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան
-
Մակագրությամբ ցուցանակը
-
Թանգարանում
-
Սևերսկի Դոնեց
-
Սևերսկի Դոնեցի ափերին
Դոնեցկ քաղաքի ամբողջ պատմությունն արտացոլվում է թանգարանում։
Դոնեցկի պատմագավառագիտական թանգարանը բաղկացած է 9 ցուցասրահներից, որոնցում հավաքված են Դոնի կազակներին պատկանած հինավուրց իրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր, կենցաղային առարկաներ[3]։
«Մարտական փառք» ցուցասրահը ծանոթացնում է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռված տեղացիներին, Աֆղանստանում զոհված զինծառայողներին։ Ցուցափեղկերում ներկայացված են լուսանկարներ, պարգևներ, փաստաթղթեր, անձնական իրեր և այլ առարկաներ[3]։
«Կազակական կուրեն» և «Կազակական կենցաղ» ցուցասրահներում ներկայացված են XVIII դարի վերջի - XX դարի կեսի կազակական կենցաղի առարկաներ` խոհանոցային պարագաներ, աշխատանքի գործիքներ, ձեռքի ալրաղաց։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում XIX դարի տնային ջուլհակահաստոցը[3]։
«Տիեզերագնացություն» ցուցասրահը ներկայացնում է Դոնեցկի պատվավոր բնակիչ տիեզերագնաց Յուրի Վլադիմիրովիչ Ուսաչովին։ Դահլիճում ներկայացված են նրա անձնական իրերը` աշխատանքային հագուստը, սկաֆանդրը, սաղավարտը և այլն։ Յուրի Ուսաչովը կատարել է տիեզերական չորս թռիչք։ Նա Ռուսաստանի Դաշնության հերոս է[3]։
Քաղաքի արդյունաբերությունը, նրա ծագման, զարգացման պատմությունը և ծաղկումը ցուցադրվում են «Մեքենաշինություն», «Թեթև արդյունաբերություն», «Ածխային արդյունաբերություն» ցուցասրահներում[3]։
«Դոնի երկրամասի բնությունը» ցուցասրահում ցուցադրվում են կենդանիների` աղվեսի, նապաստակների, ջրարջանման շան, ոզնու խրտվիլակներ։ Թռչուններից ներկայացված են բադերը, կտցարները, սպիտակ կարապները և այլն[3]։
Նոր ցուցանմուշներին, ցուցահանդեսներին, հավաքածուներին Դոնեցկ քաղաքի բնակիչներն ու հյուրերը ծանոթանում են թանգարանի «Ցուցահանդեսային» սրահում[3]։
«Ցուցահանդեսային» սրահում անցկացվում են թանգարանի զանգվածային միջոցառումները` ճանաչողական ժամերը, դասախոսությունները, թանգարանային դասերը, շնորհանդեսները, թեմատիկ և երաժշտական երեկոները[3]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է հետևյալ հասցեով. 346330, ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Դոնեցկ, Խաղաղության պողոտա, 21[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Մարտական փառք» ցուցասրահ
-
«Մարտական փառք» ցուցասրահ
-
«Կազակական կուրեն» ցուցասրահ
-
«Կազակական կուրեն» ցուցասրահ
-
«Կազակական կենցաղ» ցուցասրահ
-
«Կազակական կենցաղ» ցուցասրահ
-
«Տիեզերագնացություն» ցուցասրահ
-
«Տիեզերագնացություն» ցուցասրահ
-
«Տիեզերագնացություն» ցուցասրահ
-
«Մեքենաշինություն» ցուցասրահ
-
«Մեքենաշինություն» ցուցասրահ
-
Зал «Легкая промышленность»
-
«Թեթև արդյունաբերություն» ցուցասրահ
-
«Ածխային արդյունաբերություն» ցուցասրահ
-
«Ածխային արդյունաբերություն» ցուցասրահ
-
«Ածխային արդյունաբերություն» ցուցասրահ
-
«Դոնի երկրամասի բնությունը» ցուցասրահ
-
«Դոնի երկրամասի բնությունը» ցուցասրահ
-
«Դոնի երկրամասի բնությունը» ցուցասրահ
-
«Ցուցահանդեսային» սրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Официальный сайт музея(չաշխատող հղում)
- ↑ «Донецкий краеведческий музей». Վերցված է 2017 Հունիս 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Муниципальное бюджетное учреждение культуры «Городской историко – краеведческий музей"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 Հունիս 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնեցկի պատմագավառագիտական թանգարան» հոդվածին։ |