Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դոկտոր Լալայան (ենթդ․ 1855, Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ վրիժառու, ֆիդայի։

Դոկտոր Լալայան
Ծնվել էենթդ․ 1855
ԾննդավայրԳանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1905
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունֆիդայի

Լալայանը մեծացել է ուսուցչի ընտանիքում։ Երիտասարդ տարիքից անդամագրվել էր հայկական ազգային-ազատագրական շարժմանը։ Եղել է Կորյուն վարդապետի համախոհն ու մարտական ընկերը։

1904 թվականին Հովհաննես Ֆարաշյանի, Սիմոն Ֆարաշյանի, Ալեքսանդր Մաշուրյանի, ոմն բարսումցի Գրիգորի հետ Հաջիքենդ գյուղում իրագործել է ազգությամբ ռուս Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեև Ֆիլիմոնովիչի սպանությունը։ Վերջինս 1903 թվականին հրահանգել էր գնդակահարել և հալածանքների ենթարկել Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հարակից հրապարակում խաղաղ ցույցի դուրս եկած հայերին։

Գանձակի գերերալ-նահանգապետ Տակայաշվիլու սպանությունը կազմակերպելու նպատակով Սարգիս Կուկունյանի կարգադրությամբ մեկնել է Թիֆլիս, սակայն ձերբակալվել և տեղափոխվել Թիֆլիսի Մետեխի բանտ։ Լալայանին հաջողվում է փախուստի դիմել բանտից, սակայն Կուր գետի մոտ ոստիկանների կողմից սպանվում է։ Այդ ժամանակ նա 50 տարեկան էր։

Գրականություն

խմբագրել
  • Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание. (ռուս.)