Հովհաննես Ֆարաշյան
Հովհաննես Ֆարաշյան (հայտնի է նաև Վաղարշ անունով), հայ վրիժառու, ֆիդայի, լուսանկարիչ, նկարիչ։
Հովհաննես Ֆարաշյան | |
---|---|
Ծննդավայր | Գանձակ, Ելիզավետպոլի նահանգ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Գործունեություն | Վրիժառու ֆիդայի Լուսանկարիչ Նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում։ Նախնիները եղել են Գանձակի գավառի Գետաշեն գյուղից։ Ուներ լուսանկարչական տուն, որը տեղակայված էր Գանձակի «Եվրոպա» հյուրանոցի նկուղում։ Երիտասարդ հասակից անդամագրվել է հայկական ինքնապաշտպանական շրջանակներին։ 1904 թվականին Դոկտոր Լալայանի, Սիմոն Ֆարաշյանի, Ալեքսանդր Մաշուրյանի, ոմն բարսումցի Գրիգորի հետ Հաջիքենդ գյուղում իրագործել է ազգությամբ ռուս Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեև Ֆիլիմոնովիչի սպանությունը։ Վերջինս 1903 թվականին հրահանգել էր գնդակահարել և հալածանքների ենթարկել Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հարակից հրապարակում խաղաղ ցույցի դուրս եկած հայերին։
Հայտնի է, որ Հ.Փարաշյանը բնակվելիս է եղել Գանձակի Ծաղկունյանց հրապարակին հարակից Րաֆֆու (հետագայում Չապաևի) փողոցում։
Գրականություն խմբագրել
- Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание. (ռուս.)