Դոբրիցայի մատանի
Դոբրիցայի մատանի ( սերբական կիրիլիցա՝ Добричин прстен), սերբական թատերական կյանքում նշանակալից նվաճումների մրցանակ` սկսած 1980 թվականից։ Այն համարվում է սերբական թատրոնի ամենանշանավոր մրցանակը։
Դոբրիցայի մատանի | |
---|---|
1998 թվականից 1937 և 1939 թվականների երկու մատանիներն էլ պահվում են Սերբիայի թատերական արվեստի թանգարանում։ | |
Տեսակ | թատերական մրցանակ |
Երկիր | Սերբիա |
Պարգևադրող | Theater Dobrica Milutinovic? |
Անվանված է | Dobrica Milutinović? |
Կայք | udus.org.rs/nagrada-dobricin-prsten.php |
Դափնեկիրն ընտրվում են Սերբիայի դրամատիկական արտիստների ասոցիացիայի 7 հոգանոց ժյուրիի քվեարկությամբ։ Մրցանակը բաղկացած է մատանու ոսկե օրինակից, մագաղաթե դիպլոմից և դափնեկրի կարիերայի մենագրությունից։
Նախապատմություն խմբագրել
Մրցանակի անվանումը ( Դոբրիցայի մատանի) վերաբերում է այն ոսկե մատանուն, որը 1937 թվականին Հարավսլավիայի Թագավորության դերասանների ասոցիացիան շնորհել է սերբական թատրոնի պատմության ամենահայտնի դերասաններից մեկին՝ Դոբրիցա Միլուտինովիչին (1880-1956) նրա գեղարվեստական աշխատանքի 40-ամյակի կապակցությամբ[1]։
Մատանին պատրաստել է Բելգրադի թագավորական պալատի ոսկերիչ Միլիվոե Տ. Ստեֆանովիչը՝ որպես տղայի ծննդյան նվեր։ Այն պատրաստված է 44 գրամ 18 կարատանոց ոսկուց (750 պրոբ)։ Մատանու ճակատային մասում փորագրված է Դոբրիցա Միլուտինովիչի գծապատկերը, կողերին՝ նրա հայտնի դերերի կերպարները. Շեքսպիրի Շեյլոկը և Ռոստանի «Օռլիչը» (Orlić u Rostanovom "Orliću"), իսկ ներսի մասում ոսկերիչի և նկարչի մակագրությամբ փորագրված տեքստ (Nasledni prsten Dobrice Milutinovića, 16. 10. 1937. i dva žiga zlatare M. T. Stefanovića.):
Սկզբում որոշվել է, որ մատանին փոխանցիկ բնույթ կկրի, այն կշնորհվի լավագույն դերասանին և այդպես Դոբրիկայի մասին մնայուն հիշողությունը կպահպանվի։ Ընդունվել է կանոնակարգ, ըստ որի Դոբրիկան պետք է որոշեր մրցույթի հաղթողին, կամ դա պետք է աներ ընտրված երեք հոգանոց հանձնաժողովը։
1939 թվականին նոր մատանի է պատրաստվել, որից հետո յուրաքանչյուր նոր մրցանակակիրի համար ոսկերիչը սկսել է պատրաստել նոր մատանի՝ 1939 թվականի մատանու օրինակով, բայց ձևափոխված։
Անհավանական հանգամանքներով 1998 թվականին Զագրեբում հայտնաբերվել է Դոբրիցա Միլուտինովիչի 1937 թվականի օրիգինալ մատանին։ Լյուբոմիր Դրաշկիչի և Սվետլանա Բոյկովիչի շնորհիվ մատանին վերադարձվել է Բելգրադ։ Zepter ընկերությունն այն գնել է Զագրեբում գտնվող Ասոցիացիայի համար։ Այսօր երկու մատանիներն էլ՝ 1937 և 1939 թվականների, պահվում են Սերբիայի թատերական արվեստի թանգարանում»։
Մրցանակի սահմանում խմբագրել
1980 թվականին Դոբրիցա Միլուտինովիչի ծննդյան հարյուրամյակի օրը Սերբիայի Թատերական արվեստի թանգարանի և Սերբիայի դրամատիկ արտիստների ասոցիացիայի[2] կողմից սահմանվել է «Դոբրիցա Միլուտինովիչի մատանին» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է ականավոր դերասաններին՝ իրենց ողջ կյանքի ընթացքում ունեցած դերասանական նվաճման, վաստակի համար[3]։
1994 թվականից ի վեր Սերբիայի դրամատիկական արտիստների ասոցիացիան (այն ժամանակ՝ Ֆեդերացիան) ինքնուրույն է շնորհում երկրում դերասանի այս կարևորագույն մրցանակը։ Մրցանակը բաղկացած է. Դոբրիցա Միլուտինովիչի մատանու ոսկե օրինակից, որի վրա փորագրված է հաղթողի անունը և յուրահատուկ դիպլոմը մագաղաթի վրա (ակադեմիկոս նկարիչ և քանդակագործ Գերոսլավ Զարիչի աշխատանքը)[1]։
Դափնեկիրների ցուցակ խմբագրել
«Դոբրիցայի մատանի» մրցանակը շնորհվում է 1980 թվականից։ 1980-1984 և 1994-2012 թվականներին այն եղել է ամենամյա մրցանակ, իսկ 1984-1994 թվականներին և 2012 թվականից սկսած` երկու տարին մեկ[1]։ Դափնեկիրը հայտարարվում է հոկտեմբերին, իսկ մրցանակը հանձնվում է հաջորդ տարվա հունվարին։
Թվական | Դափնեկիր | Ծննդյան տվայլներ |
---|---|---|
1980 | Լյուբա Տադիչ | 1929-2005 |
1981 | Միրա Ստուպիցա | 1923-2016 |
1982 | Միյա Ալեքսիչ | 1924-1995 |
1983 | Զորան Ռադմիլովիչ | 1931-1985 |
1984 | Նևենկա Ուրբանովա | 1909-2007 |
1986 | Ռահելա Ֆերարի | 1909-1994 |
1988 | Բրանկո Պլեշա | 1927-2001 |
1990 | Դանիլո Ստոյկովիչ | 1934-2002 |
1992 | Մարիյա Ցռնոբորի | 1918-2014 |
1994 | Մատա Միլոշևիչ | 1901-1997 |
1995 | Լիլյանա Կրստիչ | 1919-2001 |
1996 | Պետար Կրալջ | 1941-2011 |
1997 | Օլիվերա Մարկովիչ | 1925-2011 |
1998 | Ռադե Մարկովիչ | 1921-2010 |
1999 | Ստևան Շալաջիչ | 1929-2002 |
2000 | Միրա Բանյակ | 1929- |
2001 | Վլաստիմիր Ջուզա Ստոյիլկովիչ | 1929-2015 |
2002 | Ստևո Ժիգոն | 1926-2005 |
2003 | Միխայլո Յանկետիչ | 1938-2019 |
2004 | Պետար Բանիչևիչ | 1930-2006 |
2005 | Սվետլանա Բոյկովիչ | 1947- |
2006 | Բորա Տոդորովիչ | 1930-2014 |
2007 | Քսենիա Յովանովիչ | 1928-2012 |
2008 | Պրեդրագ Էջդուս | 1947-2018 |
2009 | Վոյա Բրայովիչ | 1949 |
2010 | Սեկա Սաբլիչ | 1942 |
2011 | Ռուժիցա Սոկիչ | 1934-2013 |
2012 | Պրեդրագ Միկի Մանոյլովիչ | 1950- |
2014 | Յասնա Ջուրիչիչ | 1966 |
2016 | Միլենա Դրավիչ | 1940-2018 |
2018[4] | Նեբոյշա Գլոգովաց | 1969-2018 |
2019[5] | Միրյանա Կարանովիչ | 1957 |
2020[6] | Պետար Բոժովիչ | 1946- |
2021[7] | Միլան Գուտովիչ | 1946-2021 (հետմահու) |
2022[8][9] | Բորիս Իսակովիչ | 1966 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Udruženje dramskih umetnika Srbije». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Novo priznanje poznatoj glumici: Mirjani Karanović "Dobričin prsten"». NOVOSTI (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 100 GODINA UDUS-a ISTORIJAT I NAGRADE, Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին
- ↑ Borka G. Trebješanin (2018 թ․ ապրիլի 4). «"Dobričin prsten" posthumno Nebojši Glogovcu» ["Dobričin prsten" posthumously awarded to Nebojša Glogovac]. Politika (Serbian). էջ 15.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mirjani Karanović nagrada "Dobričin prsten"» ["Dobričin prsten" for Mirjana Karanović]. Politika (Serbian). 2019 թ․ դեկտեմբերի 11. էջ 13.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Добричин прстен" Петру Божовићу». Politika Online. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «"Dobričin prsten" posthumno Milanu Gutoviću» ["Dobričin prsten" posthumously to Milan Gutović]. Politika (սերբերեն). 2021 թ․ նոյեմբերի 3. էջ 13.
- ↑ «Борис Исаковић дoбитник највишег глумачког признања – "Добричиног прстена"». RTS. 2022 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Награда за животно дело „Добричин прстен" Борису Исаковићу». Политика. 17. 12. 2022. Վերցված է 5. 1. 2023-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոբրիցայի մատանի կատեգորիայում։ |