Շառլ Դյումարեսք

ֆրանսիացի նկարիչ
(Վերահղված է Դյումարեսք Շառլից)

Շառլ Էդուար Արման Դյումարեսք (ֆր.՝ Charles Édouard Armand-Dumaresq, հունվարի 1, 1826(1826-01-01)[2][3][4][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Փարիզի շրջան[5][6] - մարտի 6, 1895(1895-03-06)[2][7][8], Փարիզ, Փարիզի շրջան[5]), ֆրանսիացի բատալիստ (մարտանկարիչ)։ Կատարել է նաև վիմագրություններ։

Շառլ Դյումարեսք
ֆր.՝ Charles Édouard Armand-Dumaresq
Ի ծնեֆր.՝ Charles Édouard Armand[1]
Ծնվել էհունվարի 1, 1826(1826-01-01)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Փարիզի շրջան[5][6]
Վախճանվել էմարտի 6, 1895(1895-03-06)[2][7][8] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Փարիզի շրջան[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԹոմաս Կուտյուր
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа
 Charles Édouard Armand-Dumaresq Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը ծնվել է 1826 թվականի հունվարի 1-ին Փարիզում նկարիչ Գաբրիել Արմանդիի ընտանիքում (ֆր.՝ Gabriel Armand

 
<Ճակատամարտ Բալոմի մոտ

Կուտյուրի գունանկարչական դպրոցի աշակերտը, սկզբում զբաղվում էր պատմական նկարչությամբ, բայց 1854 թվականից սկսեց նկարել մարտեր և զինվորական կենցաղի տեսարաններ։ Ֆրանսիական բանակի հետ մեկնել է Ալժիրի և Իտալիա արշավների, և ամենուր ուսումնասիել է ճամբարային և մարտական կյանքը։ Նրա նկարները հաճախ հակասում են կոմպոզիցիայի բոլոր կանոններին, սակայն միշտ լի են կենդանությամբ, ճշմարիտ իրականությամբ և առանձնանում են ուժեղ գունագեղությամբ, երբեմն ծայրահեղության մեջ ընկնող։ Դրանց մեջ առավել ուշագրավ են «Մահը 1812 թվականի Պատվի դաշտում», «Բորոդինյան ճակատամարտում մեծ ռեդուտի գրավումը», «Գեներալ Բիզոյի մահը», «Դրվագներ Սոլֆերինոյի ճակատամարտից», «Կարլ XII-ը Բենդերում» և «Կիրասիրների հարձակումը Էյլաուում»։

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը հանդիսանում էր 1867 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսի միջազգային ժյուրիի անդամ։

Շառլ Էդուար Արման Դյումարեսքը մահացել է 1895 թվականի մարտի 6-ին Փարիզում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Դյումարեսք» հոդվածին։