Դյորդ Սաբադ (հունգ.՝ György Szabad, օգոստոսի 4, 1924(1924-08-04)[2], Արադ (Ռումինիա), Ռումինիա - հուլիսի 3, 2015(2015-07-03)[2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի պատմաբան և պետական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ (1990-1994)[4]։

Դյորդ Սաբադ
հունգ.՝ György Szabad
Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ
3 օգոստոսի, 1990 թվական - 27 հունիսի, 1994 թվական
Նախորդող Արպադ Գյոնց
Հաջորդող Զոլտան Գալ
 
Կուսակցություն՝ Հունգարիայի ժողովրդավարական ֆորում[1] և Hungarian Democratic People's Party?[1]
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1950)
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 4, 1924(1924-08-04)[2]
Ծննդավայր Արադ (Ռումինիա), Ռումինիա
Վախճանի օր հուլիսի 3, 2015(2015-07-03)[2] (90 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[3]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Դյորդ Սաբադը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 4-ին Ռումինիայի Արադ քաղաքում։ Numerus Clausus համակարգի պատճառով չկարողանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մինչև 1944 թվականն աշխատել է որպես այգեպանի օգնական, ապա ուղարկվել է հրեական աշխատանքային ճամբար, որտեղից փախել է նույն թվականի մարտին։ 1950 թվականին Դյորդ Սաբադն ավարտել է Բուդապեշտի համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ստանալով արխիվարիուսի (դիվանապահ) մասնագիտություն։ 1955 թվականին Դյորդ Սաբադը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969 թվականին՝ դոկտորական ատնախոսութուն։ 1956 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում, 1970 թվականին՝ պրոֆեսորի, իսկ 1994 թվականին նա դարձել է Բուդապեշտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Դյորդ Սաբադն զբաղվել է Հունգարիայի տնտեսագիտական ու սոցիալական պատմության, բուրժուական վերափոխումների առանձնահատկությունների ուսումնասիրությամբ, ապա ազգային ու դեմոկրատական շարժման հարցերով։

1982 թվականին Դյորդ Սաբադն ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1998 թվականին՝ իսկական անդամ։ 1985-1990 թվականներին նա եղել է հունգարա-լեհական պատմական հանձնաժողովի նախագահը։

1945-1946 թվականներին անդամակցել է Մանր սեփականատերերի անկախ կուսակցությանը։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ընթացքում ընտրվել է Բուդապեշտի համալսարանի հեղափոխական կոմիտեի անդամ։ Հեղափոխության ճնշումից հետո ենթարկվել է հետապնդումների, սակայն նրա դեմ քրեական գործ չի հարուցվել։ Հասարակական-քաղաքական կյանք վերադարձել է միայն 1987 թվականին։

Դյորդ Սաբադը եղել է Հունգարիայի դեմոկրատական ֆորումի հիմնադիրներից մեկը։ 1989 թվականին ընտրվել է կուսակցության նախագահության անդամ, կուսակցության աշխատանքներին մասնակցել է մինչև 1994 թվականը։

1990 թվականի մայիսին Դյորդ Սաբադն ընտրվել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր և նախագահի տեղակալ, իսկ երեք ամիս անց դարձել է Ազգային ժողովի նախագահ։ Հունգարիայի դեմոկրատական ֆորումի կազմալուծումից հետո՝ 1996 թվականին, միացել է Հունգարիայի դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը։ Վերջինս իր գործունեությունն ավարտել է 1999 թվականին, իսկ 2001 թվականին Դյորդը Սաբադը որոշել է հեռանալ քաղաքականությունից։

Դյորդ Սաբադը մահացել է 2015 թվականի հուլիսի 3-ին Բուդապեշտում[5]։

Պարգևներ խմբագրել

  • «Ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (2000)
  • Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի մրցանակ (1965, 1973)
  • Եվրոպայի խորհրդի մրցանակ (1991)
  • Իշտվան Սեչենիի մրցանակ (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 National Assembly Parliamentary Information System
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 PIM identifier
  4. «Szabad György». www-archiv.parlament.hu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 19 հոկտեմբերի, 2016-ին.
  5. Gyorgy Szabad: Historian who survived the Holocaust and took part in the talks that led to the end of Hungarian communism

Գրականություն խմբագրել

  • MTI Ki Kicsoda 2009, Magyar Távirati Iroda Zrt., Budapest, 2008, 1017. old., ISSN 1787-288X

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Սաբադ» հոդվածին։