Դմիտրի Մարկով
Դմիտրի Մարկով (ռուս.՝ Дмитрий Марков, ապրիլի 23, 1982, Պուշկինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2024, Պսկով, Ռուսաստան), ռուս լուսանկարիչ-վավերագրող և կամավոր[1], որը հայտնի է դարձել՝ ստեղծելով «գավառական Ռուսաստանի» ժանրային լուսանկարներ և հրապարակելով դրանք իր ինստագրամյան կայքէջում[2]։ Մարկովը համարվում է Ռուսաստանի ամենահայտնի ժամանակակից լուսանկարիչներից մեկը[3][4][5]։
Դմիտրի Մարկով ռուս.՝ Дмитрий Марков | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1982 |
Ծննդավայր | Պուշկինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 15, 2024 (41 տարեկան) |
Մահվան վայր | Պսկով, Ռուսաստան |
Գերեզման | Q4322910? |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ և լրագրող |
Ստորագրություն | |
Dmitry Markov (photographer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում՝ ալկոհոլիկի անապահով ընտանիքում։ Ընդունվել է ինժեներական քոլեջ բանակից խուսափելու համար։ Երրորդ կուրսում նրան հեռացրել են այն բանից հետո, երբ բռնել են ռեկտորի աշխատասենյակում թմրանյութ օգտագործելիս։ Այս ժամանակահատվածում Մարկովը ձեռք է բերում իր առաջին տեսախցիկը՝ թմրանյութային կոտրումից խուսափելու համար[6]։ Դմիտրիի խոսքով՝ լուսանկարչությունն ինքը սովորել է Ալեքսանդր Լապինից[7]։
Մինչև 2007 թվականն աշխատել է որպես լուսանկարիչ և լրագրող «Փաստարկներ և փաստեր» (ռուս.՝ Аргументы и Факты) թերթում։ 2005 թվականին Մարկովին հրավիրել են լուսանկարել մանկատանը, և այդ ուղևորության արդյունքում նա հետաքրքրվել է կամավորությամբ։ Այդ հետաքրքրությունը հանգեցրել է այն բանին, որ Մարկովը Մերձմոսկվայից Պորխով է տեղափոխվել[8][9] և 2007-2012 թվականներին աշխատել է Պսկովի «Ռոստոկ» հասարակական կազմակերպությունում՝ ուղղիչ մանկատներից որբ երեխաների հետ, ինչպես նաև աշխատել է որպես դաստիարակ՝ «Ֆեդկովո» մանկական գյուղում։ Բարեգործական հիմնադրամների աշխատակիցների հետ նա շրջել է տասնյակ սոցիալական հիմնարկներում՝ սկսած մանկատներից և վերջացրած գաղութներով։ Զուգահեռաբար նա լուսանկարում էր դեռահասների կյանքը՝ պատմելով դրա մասին իր բլոգում[2][10]։
2012 թվականին գրանցվել է Ինստագրամում[9]։
2013 թվականին մասնակցել է Դևիդ Ալան Հարվիի «Burn Diary» նախագծին՝ այնտեղից վերցնելով իր ինստագրամի ապագա հայեցակարգը՝ նկարահանել միայն բջջային հեռախոսով և տարածել միայն այն, ինչ լուսանկարել է այսօր[11][9]։
2016 թվականից համագործակցում է «Такие дела» սոցիալական պորտալի հետ։
2016 թվականին Մարկովը դարձել է առաջին ռուս մասնակիցը և 15 երկրներից 15 լուսանկարիչներից մեկը, որոնք մասնակցել են iPhone 7-ի «Apple’s Taken on the iPhone» գովազդային արշավին[1][7]։
2017 թվականին Treemedia հրատարակչությունում լույս է տեսել Մարկովի «#Սևագրություն» (ռուս.՝ #Черновик) առաջին գիրքը[12]։ Գրքի թողարկման կապակցությամբ 2018 թվականի փետրվարին Մոսկվայի Fotodoc վավերագրական լուսանկարչության կենտրոնում տեղի է ունեցել Մարկովի «Ռուսաստան։ #Սևագրություն» (ռուս.՝ Россия. #Черновик) ցուցահանդեսը։
2018 թվականին կայացել է Մարկովի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ ֆրանսիացի մոդելավորող Ագնես Բ․-ի հովանու ներքո «Paris Photo» լուսանկարչական արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 8-11-ին Փարիզում[13]։
2018 թվականին մասնակցել է նաև Ֆրանսիայում տեղի ունեցած «HOPE» ցուցահանդեսին, որի կազմակերպիչն է Մանուել Ռիվեր-Օրթիզի հիմնադրամը[1]։
2019 թվականին Մարկովի աշխատանքները կրկին ներկայացվել են Ագնես Բ․-ի կողմից «Paris Photo 2019» ցուցահանդեսում՝ Կլաուդինա Դորիի և Չեդ Մուրի հետ համատեղ ցուցահանդեսի շրջանակներում[14][1][15][16]։
2019 թվականին Ջենովայի VisionQuesT պատկերասրահում տեղի է ունեցել Մարկովի «#Draft #Russia» (անգլ. թարգմանաբար՝ «#Սևագրություն #Ռուսաստան») անհատական ցուցահանդեսը[17]։
2019 թվականին ֆրանսիական IIKKI Books հրատարակչությունում լույս է տեսել Մարկովի «CUT OFF» երկրորդ գիրքը[18]։
2019 թվականի ապրիլի 6-ից հունիսի 4-ը կայացել է Մարկովի անհատական ցուցահանդեսը Նյու Յորքում Ագնես Բ․-ի բուտիկի պատկերասրահում[19][20]։
Գնահատականներ
խմբագրելՄարկովը համարվում է Ռուսաստանի գլխավոր ժամանակակից լուսանկարիչներից մեկը[4][21]։
Քննադատները հաճախ են Մարկովին մեղադրում այն բանում, որ նա սևացնում է ռուսական իրականությունը և ցույց է տալիս գավառական կյանքի անհրապույր նկարները[22][11]։ Մարկովը, սակայն, բացատրում է, որ կենտրոնանում է չնչին մանրամասների վրա, քանի որ շատ լավ իմանում և զգում է ոչ այնքան բարեկեցիկ մարդկանց կարիքները[2]։ Նրա լուսանկարների հերոսների թվում են հաշմանդամները, որբերը, բանտարկյալները, զինվորականները և պարզապես ռուսական խորքի բնակիչները։
Եվրոպացիները Մարկովի լուսանկարներն անվանում են ռուսական դասականության նկարազարդումներ։[2]
Որոշ քննադատներ Մարկովի լուսանկարների ոճաբանությունը համեմատում են Վերածննդի դարաշրջանի կտավների և Ալեքսանդր Դեյնեկայի նկարների հետ[22]։
Նկարիչ Դմիտրի Վրուբելը ստեղծել է վիրտուալ թանգարան, որի բաժիններից մեկը կրում է Մարկովի անունը[2]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Արծաթե տեսախցիկ» մրցույթի գրան պրի[22]։
- 2014 թվականի PhotoPhilanthropy Activist Awards մրցանակաբաշխության երկրորդ հորիզոնականը՝ «Ճանապարհ գորշ աղյուսից» ֆոտոպատմության համար սիրողական անվանակարգում[23]։
- 2015 թվականին ստացել է «Getty Images Instagram Grant դրամաշնորհը՝ քիչ հայտնի համայնքների կյանքի մասին պատմելու համար Ինստագրամն օգտագործող լուսանկարիչների խրախուսման ծրագրով[24][25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 VisionQuest, 2019
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ТАСС, 2019
- ↑ «Россия. #Черновик. 9 снимков Дмитрия Маркова — одного из лучших современных фотографов». Новая газета (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 5.
- ↑ 4,0 4,1 Марков – как живет русская провинция / вДудь
- ↑ «Дмитрий Марков — один из главных российских фотографов». Официальное сообщество «Такие дела» Вконтакте (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ Wired, 2019
- ↑ 7,0 7,1 The Village, 2017
- ↑ Марков – как живет русская провинция / вДудь
- ↑ 9,0 9,1 9,2 Афиша Daily, 2017
- ↑ «Дмитрий Марков». Такие дела (ռուսերեն).
- ↑ 11,0 11,1 FURFUR, 2015
- ↑ «Издана книга известного псковского фотографа Дмитрия Маркова». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Персональная выставка псковского фотографа Дмитрия Маркова состоялась в рамках PARIS PHOTO 2018». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Персональная выставка псковского фотографа Дмитрия Маркова состоялась в рамках PARIS PHOTO 2018». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Claudine Doury, Dmitry Markov and Chad Moore: galerie du jour agnès b. announces its program for Paris Photo 2019». La-Fab (անգլերեն). 2019.
- ↑ «Paris Photo 2019 : Dmitry Markov / galerie du jour agnès b.» (անգլերեն). 2019.
- ↑ «В итальянской Генуе открывается выставка псковского фотографа Дмитрия Маркова». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «12 марта во Франции выйдет новая книга псковского фотографа Дмитрия Маркова». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2019 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Выставка фотографий Дмитрия Маркова откроется 6 апреля в Нью-Йорке». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ David Pierini (2019 թ․ ապրիլի 11). «Do not call Dmitry Markov's iPhone photos 'seamy'». Cult of Mac (անգլերեն).
- ↑ «Дмитрий Марков — один из главных российских фотографов». Vkontakte (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ 22,0 22,1 22,2 Дождь (телеканал), 2017
- ↑ «Фотограф Дмитрий Марков занял второе место на Activist Awards 2014 за фотоисторию об инвалиде-колясочнике и его сыне из Пскова». Псковское Агентство Информации (ռուսերեն). 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «These Are the Winners of the First Instagram Grants». Time (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Фотограф из Пскова получил Instagram-грант от одного из крупнейших фотоагентств мира». Псковское Агентство Информации. 2015 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Алексей Семенов (2019 թ․ հուլիսի 25). «Российская глубинка в объективе смартфона. О псковском фотографе, покорившем Европу и США» (ռուսերեն). ТАСС.
- «Фотограф из Пскова стал первым россиянином в рекламной кампании Apple. Чем он известен?». Дождь (телеканал) (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 3.
- «Dmitry Markov». The gallery VisionQuesT (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 7.
- Michael Hardy (2019 թ․ հունիսի 6). «Gritty Postcards From the Russian Hinterland». Wired (անգլերեն).
- Liza Rozovsky (2018 թ․ նոյեմբերի 22). «This Photographer Exposes Russia's Darkest Sides». Гаарец (անգլերեն).
- «Dmitry Markov testifies to himself and Russia through photography». c41magazine (անգլերեն). 2019 թ․ հունիսի 7.(չաշխատող հղում)
- Emily Anne Epstein (2015 թ․ սեպտեմբերի 10). «The Orphans of Mother Russia». The Atlantic (անգլերեն).
- Alex Godfrey (2016 թ․ ապրիլի 25). «Orphans From the Forgotten Corners of Russia, on a Mobile Phone». British Journal of Photography (անգլերեն).
- «Dmitri Markov, star de toutes les russies». Libération (ֆրանսերեն). 2018 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- Հարցազրույցներ
- «Гражданская фотожурналистика. Дмитрий Марков». Афиша (журнал) (ռուսերեն). 2011 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին.
- Алёна Корк (2017 թ․ հոկտեմբերի 27). «Нефотогеничные вопросы: Социальный инстаблогер Дмитрий Марков в Иркутске» (ռուսերեն). The Village.
- «Как волонтер, снимающий социалку в инстаграм, попал в рекламу Apple». Афиша (журнал) (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 30.
- ««Мне иногда говорят, что я очерняю действительность»: Дмитрий Марков о своем Instagram-аккаунте». FURFUR (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 11.
- Марков – как живет русская провинция / вДудь
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մարկով» հոդվածին։ |