Ագնես Բ. (ծն. Agnès Andrée Marguerite Troublé, նոյեմբերի 26, 1941(1941-11-26)[1], Վերսալ[2]), ֆրանսիացի կուտուրյե։ Նա հայտնի է նորաձևության և ֆիլմարտադրության ասպարեզում իր անունը կրող բրենդով։

Ագնես Բ.
ֆր.՝ Agnès Troublé
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1941(1941-11-26)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՎերսալ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼուվրի դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ, կինոպրոդյուսեր, արվեստի կոլեկցիոներ և կինոռեժիսոր
ԱմուսինՔրիստիան Բուրգուա
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր Պատվո ազգային շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներԷտիեն Բուրգուա և Ariane Michel?
Ստորագրություն
Изображение автографа
 Agnès Troublé Վիքիպահեստում

Կյանքը և վաղ գործունեությունը խմբագրել

19 տարեկանում Ագնեսն ուներ երկվորյակներ և 20-ում նա բաժանվեց նրանց հորից։ Նա կրթություն ստացավ Փարիզի Լուվրի համալսարանում։ Շուտով նա հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, երբ Էլլե (ELLE) ամսագիրը թողարկեց նրա հագուստների լուսանկարները։ Այնուհետև նա դարձավ ամսագրի կրտսեր խմբագիր։ Երկու տարի անց նա լքեց ամսագիրը, որպեսզի շարունակի հագուստի մոդելավորողի կարիերան։ Իր առաջին նորաձևության բուտիկը նա բացեց 1975-ին։

Ընդլայնում խմբագրել

1981 թ. Ագնեսը սկսում է մոդելավորել հագուստ տղամարդկանց համար։ Առաջին միջազգային խանութը նա հիմնում է Նյու Յորքում 1983-ին։

 
Ագնես Բ. խանութ Շանհայում

Պարգևներ խմբագրել

  • 198S թվականին Ագնեսին շնորհվել է «Վաստակի համար» Ֆրանսիայի ազգային շքանշան և այդ շքանշանի ասպետի կոչում[3], 1995 թվականին՝ սպայի կոչում[3]։
  • 2000 թվականին նա արժանացել է «Պատվո լեգեոնի շքանշանի» և այդ շքանշանի ասպետի կոչման[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137136773 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «ORDRE NATIONAL DU MERITE Décret du 14 mai 1997». JORF. 1997 (112): 7299. 1997 թ․ մայիսի 15. PREX9700000D. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  4. «Décret du 19 avril 2000 portant promotion et nomination». JORF. 2000 (97): 6213. 2000 թ․ ապրիլի 23. PREX0004069D. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Բ.» հոդվածին։