Դմիտրի Կուլեբա (ուկրաիներեն՝ Дмитро Іванович Кулеба, ապրիլի 19, 1981(1981-04-19)[1], Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական գործիչ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ[3]։

Դմիտրի Կուլեբա
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախարար
Դավանանք Ukrainian Orthodox Church?
Ծննդյան օր ապրիլի 19, 1981(1981-04-19)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
Հայր Իվան Կուլեբա
Ամուսին Yevheniia Kuleba?[2]
 
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Շևչենկոյի անվան համալսարան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը, «միջազգային իրավունք» մասնագիտությամբ (2003 թվական)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու[4]։ Տիրապետում է անգլերեն լեզվին[5]։

2003 թվականից` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գլխավոր իրավաբանական խորհրդականի ծառայության կցորդ Кулеба Дмитро Іванович:

2004-2005 թվականներին Տարաս Շևչենկոյի անվան ՄՊՀ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ[6]։

2005 թվականին՝ Ուկրաինայի ԱԳՆ իրավաբանական ապահովման վարչության երրորդ քարտուղար[6]։

2005-2009 թվականներին Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչության երրորդ, երկրորդ քարտուղար (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հարցերով)[6]։

2010-2012 թվականներին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի քարտուղարության բաժնի առաջին քարտուղար, խորհրդական, բաժնի պետ[7]։

2013 թվականին՝ Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոյի հումանիտար հարցերով խորհրդական[7]։

2013 թվականից ղեկավարում է UART մշակութային դիվանագիտության հիմնադրամը[7]։

2014 թվականի հունիսին աշխատանքի է վերադարձել արտաքին գործերի նախարարություն՝ նախարար Պավել Կլիմկինի հրավերով՝ ռազմավարական հաղորդակցությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում։ Նա զբաղվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ռազմավարական կոմունիկացիաների ստեղծմամբ, նախարարության աշխատանքում հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և Ուկրաինայի հանրային դիվանագիտության ձևավորմամբ[7]։

2016 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ[8]։ 2017 թվականի դեկտեմբերին համաշխարհային քաղաքականության ինստիտուտի հարցման արդյունքներով ճանաչվել է արտասահմանում Ուկրաինայի լավագույն դեսպան, որին մասնակցել են շուրջ 70 փորձագետներ[9]։

2019 թվականի մարտի 1-ին գեղարվեստական զինանոցում ներկայացրեց իր «Պատերազմ հանուն իրականության.ինչպես հաղթել ֆեյքերի, ճշմարտության և համայնքների աշխարհում» գիրքը, որտեղ կիսվեց այն մտքերով, թե ինչպես պահել տեղեկատվական պաշտպանությունը և հաղթել կոմունիկատիվ պատերազմում[10]։

2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի փոխվարչապետ, Գոնչարուկի կառավարությունում եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով։

Եվրատլանտյան ինտեգրման համակարգման հարցերով հանձնաժողովի նախագահ[11]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը` Իվան Դմիտրիի Կուլեբա, ուկրաինացի դիվանագետ[6]։
  • Կինը` Եվգենյա Անատոլի Կուլեբան, «Քաղաք-այգի» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, հայտնի նախագծեր` Կիևի Միխայլովսկի փողոցում գտնվող երկնային հարյուրյակի պուրակը և Սլովյանսկում Շելկովիչի այգին[6]։
  • Երեխաները` Եգոր (2006 թվական), Լյուբովը (2011 թվական)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.kmu.gov.ua/en/profile/dmitro-kuleba
  2. https://www.youtube.com/watch?v=8KbQHTbHMTI&t=3445s
  3. Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)
  4. Науковці України irbis-nbuv.gov.ua(ուկր.)
  5. Енциклопедія Київського національного університету імені Тараса Шевченка Արխիվացված 2019-09-02 Wayback Machine(ուկր.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Кулеба Дмитрий Иванович LB.ua
  7. 7,0 7,1 7,2 7,3 Кулеба Дмитрий : Вице-премьер-министр по вопросам европейской и евроатлантической интеграции : [арх. 29.08.2019] // LIGA.net. — Київ : ИА ЛIГАБiзнесIнформ, 2019. — 29 августа. — Дата обращения: 30.08.2019.
  8. Указ президента Украины от 9 квітня 2016 года № 134/2016 «Про призначення Д. Кулеби Постійним представником України при Раді Європи»
  9. Інститут світової політики назвав топ-послів 2017 року Главком (21 грудня 2017)(ուկր.)
  10. Дмитрий Кулеба презентовал книгу об информационной войне и рассказал, как распознать фейковую новость ТСН (4 марта 2019)
  11. Указ президента Украины от 30 жовтня 2019 года № 784/2019 «Питання Комісії з питань координації євроатлантичної інтеграції України»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կուլեբա» հոդվածին։