Դմիտրի Արապով
Դմիտրի Արապով (ռուս.՝ Дми́трий Алексе́евич Ара́пов, նոյեմբերի 21, 1897, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից-անդամ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1961)։
Ծնվել է | նոյեմբերի 21, 1897 |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1984 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ և ռազմական բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ուսուցիչ | Sergey Sergeyevich Yudin? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրի Արապովը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 7-ին (21 ) Մոսկվայում ծառայողի ընտանիքում։ 1916 թվականին, ավարտելով գիմնազիան և բժշկական դասընթացները, Արապովը ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Նույն թվականից աշխատում է որպես գթության եղբայր մոսկովյան զինվորական հոսպիտալներից մեկում։ Տիֆի համաճարակի դեմ պայքարի նպատակով 1919-1920 թվականներին որպես բուժակ ուղարկվում է Բոլշևո (Մոսկվայի նահանգ) ավանում գտնվող «Ռաբենեկ» գործարանին կից հիվանդանոց[1]։
1920 թվականին Արապովը ծառայության է զորակոչվում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և հաշվառվում 4-րդ բանակի 22-րդ դաշտային հոսպիտալի կազմում։ 1921 թվականին գործուղվում է Լենինգրադ լրացուցիչ ուսումնառության։ 1921-1922 թվականներին Արապովը սովորում է Պետրոգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ֆակուլտետի փակվելուց հետո 1922 թվականին փոխադրվում է Մոսկվա, որտեղ մինչև 1925 թվականը սովորում է 2-րդ ՄՊՀ-ի բժշկական ֆակուլտետում։ Ուսման ընթացքում աշխատում էր որպես բուժակ, իսկ համալսարանն ավարտելուց հետո` «Կրասնիյ Բոգատիր» գործարանին և 2-րդ ՄՊՀ-ի օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից հիվանդանոցի վիրաբուժական բաժամունքի օրդինատոր։ 1929 թվականի դեկտեմբերից Արապովն աշխատել է Ն. Վ. Սկլիֆասովսկու անվան Շտապ օգնության Մոսկվայի քաղաքային հետազոտությունների ինստիտուտում։ Հաջորդ տարի նա դառնում է վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, այնուհետև` օպերացիոն կորպուսի վարիչ։ 1931-1941 թվականներին համատեղությամբ զբաղեցնում է Էքսպերիմենտալ էնդոկրինոլոգիայի ինստիտուտի վիրաբույժ-խորհրդատուի պաշտոնը։ 1935 թվականին Արապովը Ս. Ս. Յուդինի ղեկավարությամբ աշխատել է Բժիշկների կատարելգործման Կենտրոնական ինստիտուտում, որպես վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1936 թվականից եղել է բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ռազմաճակատ է վերադառնում Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում, որտեղ կատարում էր Կոլայի թերակղզու առաջին գծի դաշտային շարժական հոսպիտալի ավագ վիրաբույժի պարտականությունները։ Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում և Արևմտյան Բելառուսիայում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ազատագրմանը։ 1941 թվականի ամռանը նշանակվում է Ռուսաստանի ԶՈւ հյուսիսային նավատորմի վիրաբուժական ծառայության ղեկավար։ Աշխատել է Մուրմանսկի № 74 ռազմա-ծովային հոսպիտալում[2]։
1945 թվականից վիրաբույժ-խորհրդատու էր, 1950 թվականից` ԽՍՀՄ ՌԾՆ-ի գլխավոր վիրաբույժ։ 1943 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, բայց բժշկական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է միայն 1949 թվականին, ԽՍՀՄ ԲԳԱ-ի թղթակից-անդամ (1953)։
Մահացել է 1984 թվականի հուլիսի 14-ին, թաղված է Մոսկվայում, Կունցևյան գերեզմանատանը։
Հիշատակ
խմբագրել- Պոլյարնի քաղաքի ռազմա-ծովային հոսպիտալի 126-րդ շենքի վրա տեղադրված է Դմիտրի Արապովի հուշատախտակը (2005)[3][4], իսկ հոսպիտալը ներկայումս կոչվում է նրա անունով[5]։
- Արապովը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 7 մենագրության, ներառյալ «Գազային վարակ» աշխատանքը (1940), որն արժանացել է Պիրոգովի անվան մրցանակի (1972)։ Եղել է 11 դոկտորական և 26 թեկնածուական դիսերտացիաների ղեկավար, Վիրաբույժների Համամիութենական ընկերության նախագահության անդամ, Մոսկվայի և այլ վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ[3]։
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977 թվականի դեկտեմբերի 5)
- Լենինի երկու շքանշան (1973, 1977)
- Կարմիր դրոշի շքանշան (5.11.1944)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (24.7.1943)
- Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան (1952, 1968)
- Կարմիր Աստղի շքանշան (25.4.1942)
- «Պատվո նշան» շքանշան
- մեդալներ
- ՌԾՆ գլխավոր հրամանատարի անվանական զենք (1957, 1967)
- Մոսխորհրդի Պատվոգիր (1972)
- Երկրորդ կարգի Ստալինյան մրցանակ (1949) - բուժական պրակտիկայում նոր տեսակի բուժաշիճուկի մշակման և ներդրման համար։
- ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959)
- ԽՍՀՄ ԲԳԱ-ի Պիրոգովի անվան մրցանակ (1975) «Անաէրոբային գազային վարակ» (1972) մենագրության համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Арапов Дмитрий Алексеевич». www.warheroes.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ История школы № 1(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Арапов Дмитрий Алексеевич // Кольская энциклопедия. В 5-и т. Т. 1. А — Д / Гл. ред. А. А. Киселёв. — Санкт-Петербург : ИС ; Апатиты : КНЦ РАН, 2008. — С. 247.
- ↑ Их имена в истории Полярного
- ↑ Город воинской славы(չաշխատող հղում)