Դինկո Ցվետկով «Չիկո» Դերմենջիև (բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев, հունիսի 2, 1941(1941-06-02)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա - մայիսի 1, 2019(2019-05-01)[3], Պլովդիվ, Բուլղարիա[4]), բուլղարացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուլղարիայի սպորտի վաստակավոր վարպետ (1967 կամ 1968), Բուլղարիայի տարվա մարզիկ (1974), «Բոտև» ակումբի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ Պլովդիվի պատվավոր քաղաքացի։

Դինկո Դերմենջիև
բուլղար․՝ Динко Цветков Дерменджиев
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1941(1941-06-02)[1][2]
Ծննդավայր Պլովդիվ, Բուլղարիա
Մահվան ամսաթիվ մայիսի 1, 2019(2019-05-01)[3] (77 տարեկան)
Մահվան վայր Պլովդիվ, Բուլղարիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1958—1959 Բուլղարիա Մարիցա ? (?)
1959—1978 Բուլղարիա Բոտև 447 (194)
Ազգային հավաքական
1962—1977 Բուլղարիա Բուլղարիայի ազգային հավաքական 58 (19)
Մարզչական կարիերա
1978—1979 Բուլղարիա Չեպինեց
1979—1984 Բուլղարիա Բոտև
1984—1985 Բուլղարիա Շումեն
1987—1988 Բուլղարիա Սպարտակ (Պլևեն)
1988—1989 Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա (Արադիպու)
1989—1991 Բուլղարիա Բոտև
1991 Բուլղարիա Լևսկի
1992 Բուլղարիա Խեբիր
1992 Բուլղարիա Բոտև
1993 Բուլղարիա Բոտև
1996 Բուլղարիա Լոկոմոտիվ (Պլովդիվ)
1996 Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա)
1997 Բուլղարիա Բոտև
1998—1999 Բուլղարիա Լոկոմոտիվ (Պլովդիվ)
2000 Բուլղարիա Բոտև
2001 Բուլղարիա Բոտև
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Դինկո Դերմենջիևը գրեթե ողջ կարիերան անցկացրել է Պլովդիվի «Բոտև» ակումբում, ինչպես նաև 1958/1959 մրցաշրջանում խաղացել է «Մարիցայի» կազմում։ Դինկոն Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 58 հանդիպում[5]։ Ազգային թիմում աշխարհի երեք առաջնությունների (1962, 1966 և 1970) մասնակից է[6]։ Վերջինում գոլ է խփել Պերուի ազգային ընտրանուն[7]։

Ճանաչվել է «Բոտևի» 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։

Դերմենջիևը դարձել է Նիկոլայ Բարեկովի «Բուլղարիան առանց գրաքննության» (բուլղար․՝ България без цензура) կենտրոնամետ կուսակցության հիմնադիրներից[8]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դերմենջիևը ստացել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր և մարզիչ է աշխատել տարբեր թիմերում՝ «Չեպինեցում» (Վելինգրադ) (1978-1979), «Շումենում» (1984-1985), Բուլղարիայի երիտասարդական հավաքականում (1985-1987, 1994-1995), «Սպարտակում» (Պլևեն) (1987-1988), «Օմոնիայում» (Արադիպու) (Կիպրոս) (1988-1989), «Մարիցայում» (Պլովդիվ) (1997), «Լևսկիում» (Սոֆիա) (1991), «Խեբիրում» (1992), «Չեռնոմորեցում» (Բուրգաս) (1995), «Լոկոմոտիվում» (Սոֆիա) (1996), «Լոկոմոտիվում» (Պլովդիվ) (1996, 1998-1999) և «Բոտևում» (Պլովդիվ) (1979-1984, 1989-1991, 1992-1993, 1995-1996, 1997-1998, 1999-2001)։

Դինկո Դերմենջիևը մահացել է 2019 թվականի մայիսի 1-ին Պլովդիվում[9]։

2020 թվականին Պլովդիվում մեկնարկել է քաղաքի «Խրիստո Բոտև» մարզադաշտի մոտ Դինկո Դերմենջիևի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությունը[10]։

Նվաճումներ խմբագրել

  • Բուլղարիայի չեմպիոն՝ 1967
  • Բուլղարիայի գավաթակիր՝ 1962, Բուլղարիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1963, 1964
  • Ազգային առաջնությունում անցկացրած խաղերի քանակով երկրում երկրորդ արդյունք՝ 447
  • Ազգային առաջնությունում խփած գոլերի քանակով երկրում չորրորդ արդյունք՝ 194

Անձնական կյանք խմբագրել

Դերմենջիևի կնոջ անունն է Մարիա։ Նրանք ունեն երկու որդի՝ Ցվետոզար և Դիմիտր։ Ցվետոզարը ևս եղել է ֆուտբոլիստ և տարբեր տարիների պաշտպանել է «Բոտևի» և «Սլավիայի» գույները[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Bulgarian Football Legend Dies Aged 77
  4. ОТИДЕ СИ! ВЕЛИКИЯТ ДИНКО ДЕРМЕНДЖИЕВ — ЧИКО СЕ ПРЕНЕСЕ ВЪВ ВЕЧНОСТТА!
  5. Mamrud, Roberto (2009 թ․ հուլիսի 16). «Bulgaria - Record International Players». RSSSF. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Dinko Dermendzhiev — national football team player
  7. FIFA.com. «1970 FIFA World Cup Mexico ™ - Matches - Peru - Bulgaria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Декларация за учредяване на партия "България без цензура"». България без цензура. 2013 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «Отиде си легендарният футболист Динко Дерменджиев». Vesti.bg (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  10. «В Пловдив искат паметник на Динко Дерменджиев». bnr.bg (բուլղարերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Дерменджиев Цветозар Динков, 07.08.1965, футболист». footballfacts.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Никола Кицевски, Райчо Радулов Кой кой е в България. — София: Труд, 1998. — С. 203. — 809 с.
  • Георги Цеков Тодоров, Атанас Тодоров Станкушев Майстори и голмайстори: [биогр. данни за изтъкнати бълг. футболисти и интервюта]. — 2-е изд. — София: Медицина и физкултура, 1988. — 109 с.

Արտաքին հղումներ խմբագրել