Դիմիտրիոս Դիամանտակոս (հունարեն՝ Δημήτρης Διαμαντάκος, մարտի 5, 1993(1993-03-05)[1][2][3][…], Պիրեյոս, Ատիկա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Բոխում» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։

Դիմիտրիոս Դիամանտակոս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993(1993-03-05)[1][2][3][…] (31 տարեկան)
Ծննդավայր Պիրեյոս, Ատիկա, Հունաստան
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բոխում
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Հունաստան Օլիմպիակոս 8 (2)
2012  Հունաստան Պանիոնիոս 8 (0)
2013  Հունաստան Արիս (Սոլոնիկի) 13 (0)
2013-2014  Հունաստան Էրգոտելիս 25 (9)
2015-2016  Գերմանիա Կարլսռուհե 24 (8)
2016-2017 Գերմանիա Կարլսռուհե 26 (5)
2017— Գերմանիա Բոխում 5 (2)
Ազգային հավաքական
2009-2010 Հունաստան Հունաստան (մինչև 17) 12 (8)
2010-2012 Հունաստան Հունաստան (մինչև 19) 22 (10)
2012-2014 Հունաստան Հունաստան (մինչև 21) 18 (7)
2014— Հունաստան Հունաստան 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 սեպտեմբերի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 նոյեմբերի, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Դիամանտակոսն «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2012 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Պանիոնիոս» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին «Վերիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի Սուպերլիգայում[4]։ 2013 թվականի սկզբին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սալոնիկիի «Արիս» ակումբ։ Հունվարի 20-ին կայացած ԱԵԿ ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[5]։

2013 թվականի ամռանը Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էրգոտելիս» ակումբ։ Սեպտեմբերի 22-ին իր նախկին ակումբի՝ «Պանիոնիոսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 5-ին «Պլատանյաս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Էրգոտելիսի» կազմում[7]։

2014 թվականի ամռանը Դիմիտրիսը վերադարձել է «Օլիմպիակոս»։ Օգոստոսի 23-ին «Նիկի Վոլոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հարազատ ակումբում[8]։ Այդ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Օլիմպիակոսի» կազմում։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է չեմպիոն և նվաճել է Հունաստանի գավաթը։ 2015 թվականի ամռանը Դիամանտոկոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Կարլսռուհե» ակումբ[9]։ Հոկտեմբերի 19-ին «Մյունխեն 1860» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ Հոկտեմբերի 6-ին «Բոխում» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Կարլսռուհեի» կազմում[11]։ 2016 թվականի սկզբին ակումբն «Օլիմպիակոսից» գնել Դիամանտակոսի տրանսֆերը 1 մլն եվրոյով։

2017 թվականի ամռանը Դիմիտրիսը պայմանագիր է կնքել «Բոխում» ակումբի հետ։ Հուլիսի 28-ին «Սանկտ Պաուլի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[12]։ Սեպտեմբերի 10-ին «Դարմշտադտ 98» ակումբի դեմ խաղում Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին Դիամանտակոսը Հունաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը Ռումինիայում։ Մրցաշարում նա խաղացել է Իռլանդիայի[14] և Չեխիայի[15] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։

2012 թվականին Դիմիտրիսը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիր Էստոնիայում։ Մրցաշարում նա խաղացել է Անգլիայի[16], Էստոնիայի[17], Պորտուգալիայի[18] և երկու անգամ Իսպանիայի[19][20] երիտասարդական հավաքականների դեմ։ Իսպանացիների և էստոնացիների դեմ խաղերում դարձել է գոլի հեղինակ։

2013 թվականին Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Դիմիտրիսը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցաշարում նա խաղացել է Մեքսիկայի[21], Մալիի[22], Պարագվայի[23] և Ուզբեկստանի[24] երիտասարդական հավաքականների դեմ։ Պարագվայցիների դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը գոլ է խփել։

2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Դիմիտրիոսը կատարել է իր նորամուտը Հունաստանի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յորգոս Սամարասին[25]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Օլիմպիակոս»

Միջազգային

  Հունաստան (մինչև 19)

  •   Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Վերիա VS. Պանիոնիոս 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
  5. «Արիս Սոլոնիկի VS. ԱԵԿ Աթենք 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
  6. «Էրգոտելիս VS. Պանիոնիոս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 22.
  7. «Էրգոտելիս VS. Պլատանյաս 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 5.
  8. «Օլիմպիասկոս Պիրեյ VS. Նիկի Վոլոս 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  9. Holley, Christopher (2015 թ․ օգոստոսի 6). «Dimitris Diamantakos joins Karlsruher SC on loan». Vavel. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Մյունխեն 1860 VS. Կարլսռուհե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 19.
  11. «Կարլսռուհե VS. Բոխում 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 6.
  12. «Բոխում VS. Սանկտ Պաուլի 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 28.
  13. «Դարմշտադտ 98 VS. Բոխում 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 10.
  14. «Հունաստան (մինչև 19) VS. Իռլանդիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
  15. «Չեխիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26.
  16. «Անգլիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12.
  17. «Էստոնիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.
  18. «Պորտուգալիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9.
  19. «Իսպանիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
  20. «Հունաստան (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3.
  21. «Մեքսիկա (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
  22. «Մալի (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
  23. «Հունաստան (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
  24. «Հունաստան (մինչև 20) VS. Ուզբեկստան (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
  25. «Հունաստան VS. Ռումինիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 7.

Արտաքին հղումներ խմբագրել