Դիմիտրիե Գիկա
Իշխան Դիմիտրիե Գիկա (ռումիներեն՝ Dimitrie Ghica, մայիսի 31, 1816, Բուխարեստ, Ռումինիա - փետրվարի 15, 1897, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի քաղաքական և պետական գործիչ։ Ռումինիայի պահպանողական կուսակցության կարկառուն գործիչներից մեկը։ 1868 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1870 թվականի հունվարի 27-ը եղել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար։ Եղել է նաև ներքին գործերի նախարար, Ռումինիայի թագավորության վարչապետ (1868, նոյեմբերի 16-1870, հունվարի 27)։ Ռումինիայի Սենատի ներկայացուցիչ։
Դիմիտրիե Գիկա | |
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 31, 1816 |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Վախճանի օր | փետրվարի 15, 1897 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Թաղված | Բելլու գերեզմանատուն |
Դինաստիա | Ghica family? |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Հայր | Grigore IV Ghica? |
Մայր | Maria Hangerli? |
Կենսագրություն
խմբագրելԴիմիտրիե Գիկան սերում է ալբանական ծագմամբ բալկանյան ազնվական ընտանիքից։ 1822-1828 թվականներին Վալախիայի իշխան Գրիգորի IV Գիկայի որդին է։ Սովորել է Վիեննայի և Բեռլինի ռազմական դպրոցներում։ Որոշ ժամանակ ծառայել է որպես ռուսական կայսերական գվարդիայի սպա։ Ավելի ուշ եղել է Բողոքարկման դատարանի անդամ, ծառայել է ոստիկանությունում, եղել է մայրաքաղաքի առաջին պրեֆեկտը, Ներքին գործերի նախարարը։ 1871 թվականի մայիսից մինչև 1875 թվականի հունվար և 1875 թվականի մայիսից մինչև 1876 թվականի փետրվար եղել է Պատգամավորների պալատի նախագահ։ Եղել է Ռումինիայի Սենատի նախագահ, 1879-1888 թվականներին և 1895 թվականի դեկտեմբերից մինչև 1897 թվականի փետրվար՝ օրենսդիր մարմինների պատգամավոր։ 1868 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1870 թվականի հունվարի 27-ը ղեկավարել է Ռումինիայի Իշխանության կառավարությունը, միաժամանակ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի և հանրային աշխատանքների նախարարի պաշտոնները։
եղել է ազգային միասնության, պետության բարգավաճման և կայունության գաղափարների կողմնակից։
Գրականություն
խմբագրել- Nicolescu, Nicolae C. (2006), Enciclopedia șefilor de guvern ai României (1862—2006), București: Editura Meronia, pp. 154–156(ռում.)
Արտաքին հղումներ
խմբագրել- CTITORI AI ROMĂNIEI / 150 de ani de la Unirea Principatelor Române(չաշխատող հղում), 16 ianuarie 2009, Jurnalul Național
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիե Գիկա» հոդվածին։ |