Դիմակ (անգլ.՝ Mask), ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչի ֆիլմը։ Էկրան է բարձրացել 1985 թվականին։

Դիմակ
անգլ.՝ Mask[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, պատմություն հասունացման մասին և դրամա
Թվականհոկտեմբերի 31, 1985[2]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորՊիտեր Բոգդանովիչ
ՊրոդյուսերՄարտին Ստարգեր
Սցենարի հեղինակAnna Hamilton Phelan?
ԴերակատարներՇեր, Էրիկ Շտոլց, Սեմ Էլիոթ, Լորա Դերն, Էսթել Գեթի, Հարրի Քերի, Ռիչարդ Դայսարթ, Միկոլե Մերկուրիո, Լոուրենս Մոնոսոն, Ալեքսանդրա Փաուերս, Բեն Պիացցա, Դենիս Բերքլի, Քելլի Ջո Մինթեր, Սթիվ Ջեյմս[3], Էնդրյու Ռոբինսոն[3], Նիկ Կասսավետիս[3] և Ջո Էլ Սոնիեր[3]
ՕպերատորԼասլո Կովաչ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն115 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Ռոյ Լի «Ռոքի» Դենիսի կյանքի մասին։

Ռոքի Դենիսը տասնվեցամյա տղա է, ով տառապում է ոսկրային հազվադեպ և անբուժելի հիվանդությունից, ինչի արդյունքում կրկնակի անգամ մեծացել է նրա դեմքը` դարձնելով այն առյուծի մռութի նման։ Սակայն Ռոքին լավատեսորեն է նայում կյանքին։

Ռոքին խելացի է, ունի բարի, մեծ սիրտ, նա նեղացած չէ աշխարհից, որտեղ առաջին իսկ հայացքից նրան սպասվում է ծաղր կամ մերժում։ Նա լավ է սովորում և հեշտորեն է ձեռք բերում դասընկերների սերն ու հարգանքը։ Նա ապրում է մոր` բայքեր հիփի Կյաժոյի հետ, ով չարաշահում է ալկոհոլը և թմրանյութերը, իսկ նրա «ընտանիքի» մյուս անդամները օրինազանց բայքերներ են, ում մեջ առանձնանում է հմայիչ բեղավոր մի տղամարդ, ով հայրություն է անում տղային և հաշտեցնում է Ռոքիի ու նրա մոր միջև վեճերը։ Ռոքիի ամբողջ պատմությունը ներկայացված է Հարավային Կալիֆորնիայի այս համայքնի ֆոնին։ Ռոքին երազում է դպրոցից հետո իր ընկերոջ հետ հարլիներով արշավել Եվրոպայով, և սկսում է փող հավաքել դրա համար։ Սակայն կույրերի ամառային ճամբարում փող աշխատելիս սիրահարվում է մի կույր աղջկա։ Իսկ աղջկա ծնողները, տեսնելով նրան, միանգամից որոշում են, որ իրենց աղջիկը այդպիսի տղայի համար չէ։

Դերերում խմբագրել

  • Շեր - Ֆլորենս «Կյաժո» Դենիս
  • Սեմ Էլիոթ - Գար[4]
  • Էրիկ Շթոլց - Ռոյ «Ռոքի» Դենիս
  • Էսթել Գետտի - Էվելին, Կյաժոյի մայրը
  • Ռիչարդ Դայսարթ - Էյբ, Կյաժոյի հայրը
  • Լորա Դերն - Դիանա Ադամս
  • Միկոլ Մերկուրիո - «Ծիտ»
  • Հարի Քերի կրտսեր - «Կարմրաշ»
  • Դենիս Բըրքլի - «Բուլդոզեր»

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 1985 - Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն կանացի դերի համար (Շեր)[5]
  • 1986- «Օսկար» մրցանակ լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր, Զոլտան Էլեկ)
  • 1986- BAFTA մրցանակի առաջադրում լավագույն դիմահարդարման համար (Մայքլ Ուեսթմոր)
  • 1986- Ոսկե գլոբուս մրցանակի երկու առաջադրում, լավագույն դրամատիկ դերասան (Շեր) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Էրիկ Շթոլց)
  • 1986- ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի առաջադրում լավագույն օրիգինալ սցենարի համար (Աննա Հեմիլթոն Ֆելան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0089560
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Witt, Linda (1986 թ․ մայիսի 11). «An Unusual Mother: Helping Her Children Face Down Death (3 of 4)». Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Festival de Cannes: Mask». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել