Ռոյ Լի Դենիս (անգլ.՝ Roy Lee «Rocky» Dennis, դեկտեմբերի 4, 1961(1961-12-04), Գլենդորա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1978(1978-10-04), Գլենդորա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ոսկորների ֆիբրոդիսպլազիա հազվագյուտ հիվանդությամբ տառապող ամերիկացի դեռահաս։

Ռոյ Լի Դենիս
անգլ.՝ Roy Lee Dennis
Ծնվել էդեկտեմբերի 4, 1961(1961-12-04)
ԾննդավայրԳլենդորա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 1978(1978-10-04) (16 տարեկան)
Մահվան վայրԳլենդորա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունաշակերտ

Կենսագրություն խմբագրել

Ռոյ Լի Դենիսը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 4-ին Կալիֆոռնիայում։ Արդեն վաղ մանկությունից ունեցել է առողջական խնդիրներ։ Դիսպլազիան նրա մոտ ախտորոշվել է չորս տարեկան հասակում։ Հիվանդության պատճառով, որն այլանդակել էր դեմքը, գրեթե այն կրկնապատկելով՝ ստացել է «Ռոքի» մականունը («Rock»-ը անգլերեն բառ է, որը նշանակում է «Ժայռ»)։ Նա դժվարություններ ուներ ինչպես իր հասակակիցների հետ շփվելու, որոնք ծաղրում էին նրան, այնպես էլ ուսման մեջ՝ տեսողության և լսողության խնդիրների պատճառով։ Սակայն Ռոքին որոշակի հաջողությունների է հասել ուսման մեջ։ Տղան ապրել է 16 տարի, և մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նրա մարմինը հետազոտության համար տեղափոխվել է Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոն[1]։

Ընտանիք խմբագրել

Ջոշուա Մեյսոնը Ռոքիի ավագ եղբայրն էր, որ 1987 թվականին 32 տարեկանում մահացել է ՁԻԱՀ-ից։ Մայրը՝ Ֆլորենսը, ենթարկվելով մոտոցիկլետի վթարի և ստանալով վարակ՝ մահացել է 2006 թվականի նոյեմբերի 11-ին 70 տարեկանում։ Նրա քույրը՝ Ամանդա Բելինջերը դեռ կենդանի է և ապրում է Իլինոյս նահանգում։

Արտացոլում մշակույթում խմբագրել

Ռոքի Դենիսի կյանքը հանդիսացել է «Դիմակ» ֆիլմի հիմքը։ Ռոքիի դերը կատարել է Էրիկ Շտոլցը, իսկ նրա մոր դերը խաղացել է ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը։ Ֆիլմը հաջողված էր․ նրա վարկանիշը Rotten Tomatoes կայքում կազմում էր 93%[2], ինչպես նաև համաշխարհային վարձույթում հավաքվել է 48,230,162 դոլար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել