Դիէլեկտրական թափանցելիություն

Դիէլեկտրական թափանցելիություն, դիէլեկտրիկ թափանցելիություն, ֆիզիկական մեծություն, բնութագրում է միջավայրի էլեկտրամեկուսիչ հատկությունները։ Ցույց է տալիս էլեկտրական ինդուկցիայի կախվածությունը էլեկտրական դաշտի լարվածությունից։ Որոշվում է էլեկտրական դաշտի ազդեցության տակ դիէլեկտրիկների բևեռացման երևույթով և միջավայրի դիէլեկտրական ընկալունակությամբ, ինչը բնութագրում է դիէլեկտրիկի բևեռացման աստիճանը էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Տարբերում են հարաբերական և բացարձակ դիէլեկտրական թափանցելիություններ։

Դիէլեկտրիկ միջավայրում վերակողմնորոշված լիցքավորված մասնիկները ստեղծում են բևեռացման էֆեկտ։

Բացարձակ դիէլեկտրական թափանցելիություն

խմբագրել

Միավորների միջազգային համակարգում

 

որտեղ ε-ը նյութի (միջավայրի) բացարձակ դիէլեկտրական թափանցելիությունն է (չափողականությունը՝ Ֆ/մ), εr-ը՝ հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը, ε0 = 8.8541878176.. × 10−12 Ֆ/մ՝ վակուումի դիէլեկտրական թափանցելիությունը։ χ-ն՝ դիէլեկտրկկական ընկալունակությունը (չափողականություն չունի)։

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիություն

խմբագրել

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը անչափ մեծություն է։ Ցույց է տալիս, թե վակուումի համեմատ որքան փոքր է երկու էլեկտրական լիցքերի փոխազդեցության ուժը միջավայրում։ Օդի և գազերի մեծ մասի համար այդ մեծությունը նորմալ պայմաններում մոտիկ է մեկին (միջավայրերի փոքր խտության պատճառով)։ Պինդ կամ հեղուկ դիէլեկտրիկների մեծ մասի համար հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը 2-ից 8 միջակայքում է (ստատիկ դաշտի դեպքում)։ Բավականաչամ մեծ է ջրի համար՝ մոտ 80։ Հարաբերական դիէլեկտրական թափանցելիությունը մեծ է նաև մէծ էլեկտրական դիպոլային մոմենտ ունեցող դիէլեկտրիկների համար։

Հարաբերական դիէլեկտրական թափանցելիության արժեքը որոշ նյութերի համար

խմբագրել
Նյութը Քիմիական բանաձևը Չափման պայմանները εr-ի արժեքը
Վակուում - - 1
Օդ - Նորմալ պայմաններ, 0,9 ՄՀց 1,00058986 ± 0,00000050
Ածխաթթու գազ CO2 Նորմալ պայմաններ 1,0009
Տեֆլոն - - 2,1
Նեյլոն - - 3,2
Պոլիէթիլեն [-СН2-СН2-]n - 2,25
Պոլիստիրոլ [-СН2-С(С6Н5)Н-]n - 2,4-2,7
Կաուչուկ - - 2,4
Բիթում - - 2,5-3,0
Ծծմբաածխածին CS2 - 2,6
Պարաֆին С18Н38 − С35Н72 - 2,0-3,0
Թուղթ - - 2,0-3,5
Էլեկտրոնային պոլիմերներ 2-12
Էբոնիտ (C6H9S)2 2,5-3,0
Օրգանական ապակի - - 3,5
Կվարց SiO2 - 3,5-4,5
Սիլիցիումի երկօքսիդ SiO2 3,9
Բետոն 4,5
Ճենապակի 4,5-4,7
Ապակի 4,7 (3,7-10)
Գետինաքս [1] - - 5-6
Փայլար - - 7,5
Ռեզին 7
Ադամանդ 5,5-10
Աղ NaCl 3-15
Գրաֆիտ C 10-15
Կերամիկա 10-20
Սիլիցիում Si 11.68
Բոր B 2.01
Ամոնիակ NH3 20 °C 17
0 °C 20
−40 °C 22
−80 °C 26
Էթիլ սպիրտ C2H5OH կամ CH3-CH2-OH 27
Մեթանոլ CH3OH 30
Էթիլենգլիկոլ HO—CH2—CH2—OH 37
Ֆուրֆուրոլ C5H4O2 42
Գլիցերին HOCH2CH(OH), CH2OH կամ C3H5(OH)3 0 °C 41,2
20 °C 47
25 °C 42,5
Ջուր H2O 200 °C 34,5
100 °C 55,3
20 °C 81
0 °C 88
Ֆլուորական թթու HF 0 °C 83,6
Ֆորմամիդ HCONH2 20 °C 84
Ծծմբական թթու H2SO4 20-25 °C 84-100
Ջրածնի պերօքսիդ H2O2 −30 °C — +25 °C 128
Կապտաթթու HCN (0-21 °C) 158
Տիտանի երկօքսիդ TiO2 - 86-173
Կալցիումի տիտանատ CaTiO3 - 170
Ստրոնցիումի տիտանատ SrTiO3 - 310
Բարիում - - 500
Բարիումի տիտանատ BaTiO3 (20-120 °C) 1250-10000
Կապարի ցիրկոնատ-տիտանատ (Pb[ZrxTi1-x]O3, 0<x<1) 500-6000
Սոպոլիմերներ - - մինչև 100000
Կադմիումի սուլֆիդ CdS 9,3

Տես նաև

խմբագրել

Էլեկտրական հաստատուն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382