Էլեկտրական դաշտի լարվածություն
Էլեկտրական դաշտի լարվածություն, նշանակումը՝ , վեկտորական ֆիզիկական մեծություն, էլեկտրական դաշտի հիմնական քանակական բնութագիրը։ Որոշվում է փորձնական էլեկտրական լիցքի վրա դաշտի ազդեցության ուժի և այդ լիցքի մեծության հարաբերությամբ՝
- ։
Սահմանումից պարզ է՝ ինչու է էլեկտրական դաշտի լարվածությունը երբեմն կոչվում էլեկտրական դաշտի ուժային բնութագիր։ Իրոք, դրա և լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի վեկտորի միջև միակ տարբերությունը բազմապատկիչն է։
Լարվածության չափման ժամանակ լիցքը պետք է այնքան փոքր լինի, որ էապես չփոփոխի դաշտը ստեղծող լիցքերի բաշխումը։ Ընդհանուր դեպքում լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից, չնայած երբեմն կարող է նույնը լինել ամբողջ տարածության մեջ (կամ տարածության որևէ տիրույթում)։ Այս դեպքում ասում ենք, որ գործ ունենք համասեռ էլեկտրական դաշտի հետ։
Այսպիսով -ն վեկտորական դաշտ է, ինչը մաթեմատիկորեն տրվում է
- արտահայտությամբ։ Այստեղ -ը տարածական կոորդինատներն են, -ն՝ ժամանակը։
Չափման միավորները
խմբագրելՄՄ համակարգում էլեկտրական դաշտի լարվածության չափման միավորը վոլտ/մետրն (Վ/մ) է կամ նյուտոն/կուլոնը (Ն/Կլ)։
Մաքսվելի հավասարումները
խմբագրելԴասական էլեկտրադինամիկայի համար տեսական հիմք են հանդիսանում Մաքսվելի հավասարումները, որոնց ստանդարտ ներկայացման չորս հավասարումներից երեքում ներկա է էլեկտրական դաշտի լարվածությունը՝
Այստեղ -ն մագնիսական դաշտի ինդուկցիան է, -ն՝ լիցքի խտությունը, -ն՝ հոսանքի խտությունը, -ն՝ էլեկտրական հաստատունը, -ն՝ մագնիսական հաստատունը, -ն՝ լույսի արագությունը։ Հավասարումները գրված են Միավորների միջազգային համակարգի միավորներով։
Կապը էլեկտրամագնիսական պոտենցիալների հետ
խմբագրելԷլեկտրական դաշտի լարվածությունը կարելի է արտահայտել էլեկտրամագնիսական դաշտի սկալյար և A վեկտորական պոտենցիալներով.
- ։
Մասնավոր դեպքում, ժամանակի ընթացքում չփոփոխվող (ստացիոնար) դաշտերի համար այս հավասարումից բխում է
արտահայտությունը, ինչը ցույց է տալիս կապը էլեկտրաստատիկ դաշտի և էլեկտրաստատիկ պոտենցիալի միջև։
Վերադրման սկզբունքը
խմբագրելԷլեկտրական դաշտի լարվածությունը բավարարում է վերադրման սկզբունքին (վակուումում), ըստ որի՝ մի քանի լիցքերի ստեղծած դաշտի լարվածությունը հավասար է բաղադրիչ դաշտերի լարվածությունների վեկտորական գումարին՝
- ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 506)։ |