Թոմաս Քոուլ

ամերիկացի նկարիչ

Թոմաս Քոուլ (անգլ.՝ Thomas Cole,փետրվարի 1, 1801(1801-02-01)[1][2][3][…], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[6] - փետրվարի 11, 1848(1848-02-11)[1][3][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]), ամերիկացի բնանկարիչ, 19-րդ դարի ԱՄՆ ամենաազդեցիկ գեղանկարչական դպրոցներից մեկի՝ Հուդզոն գետի դպրոցի հիմնադիր[8][9]։

Թոմաս Քոուլ
անգլ.՝ Thomas Cole
Ծնվել էփետրվարի 1, 1801(1801-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրԲոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[6]
Վախճանվել էփետրվարի 11, 1848(1848-02-11)[1][3][7][…] (47 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ՈճՀուդզոն գետի դպրոց[6]
Ժանրբնանկար[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Oxbow?, The Voyage of Life?, The Subsiding of the Waters of the Deluge? և The Course of Empire?
ԱշակերտներՖրեդերիկ Էդվին Չըրչ[6]
 Thomas Cole Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թոմաս Քոուլը ծնվել է 1801 թվականին Անգլիայի Բոլթոն քաղաքում։ 1818 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Օհայո նահանգի Սթյուբենվիլ քաղաքում, որտեղ Քոուլն սկսել է թափառական դիմանկարիչ Սթեյնից սովորել իր մասնագիտության հիմունքները։ Նա առանձնապես հաջողություն չի ունեցել դիմանկարներ նկարելիս, ուստի շուտով սկսել է ուշադրություն դարձնել բնանկաների ստեղծման վրա։

1825 թվականին Քոուլը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա կարողացել է իր գործերից մի քանիսը վաճառել հարուստ գործարար Ջորջ Բրուենին, որը շուտով ֆինանսավորել է Քոուլիի ամառային ուղևորությունը դեպի Հուդզոնի հովիտ, որտեղ նա նկարել է այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են «Կաատերսքիլ ջրվեժը» և «Փաթնեմ նավահանգստի տեսարան»։ Վերադառնալով Նյու Յորք՝ նկարիչը գրախանութի պատուհանին ներկայացրել ուղևորության ընթացքում ստեղծված բնանկարները, որոնք արժանացել են Ջոն Թրամբալի, Էշեր Դյուրանի և Ուիլյամ Դանլեպի ուշադրությանը[10]։ Երիտասարդի բնանկարներով հատկապես տպավորվել է նկարիչ Ջոն Թրամբալը, որը, գտնելով Քոուլին, գնել է նրա գործերից մեկը և ծանոթացրել նրան Ռոբերտ Գիլմորի և Դանիել Ուոդսվորթի հետ, որոնք դարձել են նկարչի հովանավորները։

Բնանկարներից բացի, Քոուլն զբաղվել է այլաբանական գործերի ստեղծմամբ։ Դրանցից ամենահայտնին հինգ նկարների շարքն է՝ «Կայսրության ուղին» (անգլ.՝ «Course of Empire»), ինչպես նաև «Կյանքի ճանապարհոդորությունը» (անգլ.՝ «The Voyage of Life») շարքը, որը բաղկացած է մարդու կյանքի չորս ժամանակահատվածներին նվիրված նկարներից՝ մանկություն, պատանեկություն, հասունություն և ծերություն։

Քոուլը դարձել է Հուդզոն գետի դպրոցի հիմնադիրը, որն ընդգրկել է հիսունից ավելի բնանկարիչներ։ Դպրոցը փառաբանել է Ամերիկայի վայրի բնությունը և կասկածի տակ առել տեխնոլոգիական առաջընթացի նպատակահարմարությունը։ Դպրոցի նկարիչների գործերում բնությունը նկարագրվել է որպես կուսության և մաքրության չափանիշ՝ դրանով իսկ ընդգծելով դրա ծագման աստվածային բնույթը[11]։

Թոմաս Քոուլն ամուսնացած է եղել, ունեցել է 5 երեխա[12]։ Մահացել է 1848 թվականի փետրվարի 11-ին Քեթսկիլում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Thomas Cole (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Thomas ColeOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://data.bnf.fr/ark:/12148/cb11952623p
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 https://americanart.si.edu/artist/thomas-cole-943
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Hanc, John (2017 թ․ հոկտեմբերի 23). «'Scenes of Solitude' From Hudson River School Artists». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Avery, Kevin J. (2004 թ․ հոկտեմբեր). «The Hudson River School». Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. «Thomas Cole. The dawn of the Hudson River School» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին.
  11. «Школа реки Гудзон». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  12. «A Guide to the Thomas Cole Collection» (PDF). Albany Institute of History and Art. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քոուլ» հոդվածին։