Դիեգո Վալերի (բանաստեղծ)

Դիեգո Վալերի (իտալ.՝ Diego Valeri, հունվարի 25, 1887(1887-01-25)[1], Պիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա - նոյեմբերի 27, 1976(1976-11-27)[1], Հռոմ, Իտալիա), 20-րդ դարի իտալացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, թարգմանիչ, գրաքննադատ[4], Ֆրանսիական ակադեմիայի մրցանակների (երկու անվանակարգում՝ երեք մրցանակ. 1954, 1956 և 1969 թթ.), ինչպես նաև իտալական հեղինակավոր Վիարեջո գրական մրցանակի (1967 թ.)[5] դափնեկիր։

Դիեգո Վալերի
իտալ.՝ Diego Valeri
Ծնվել էհունվարի 25, 1887(1887-01-25)[1]
ԾննդավայրՊիովե դի Սաքո, Պադովա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էնոյեմբերի 27, 1976(1976-11-27)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԱշխատավայրՊադովայի համալսարան և University of Salento?
Պարգևներ
Կայքdiegovaleri.it
 Diego Valeri (poet) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սորբոնի համալսարանը, Իտալիա վերադառնալով՝ իտալերենի ու լատիներենի դասեր է տվել նախ՝ դպրոցներից մեկում, այնուհետև՝ 1939 թվականից՝ Պադովայի համալսարանում, որտեղ աշխատել է մի քանի տասնամյակ։ Գրականագիտական յոթ աշխատություն է հեղինակել ֆրանսիական գրականության մասին, այդ թվում՝ մեկ մենագրություն Միշել Մոնտենի կյանքի ու գործի վերաբերյալ, ինչպես նաև ժամանակակից ֆրանսիական պոեզիայի մասին վերլուծական աշխատանքներ։

Վալերիի՝ որպես բանաստեղծի նորամուտը տեղի է ունեցել 1913 թվականին, «Զվարթ թախիծներ» (իտալ.՝ Le gaie tristezze) ժողովածուով, որին հաջորդել է ևս 15 գիրք, այդ թվում՝ 1967 թվականին հրատարակված «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն, որի համար հեղինակին շնորհվել է «Վիարեջո» մրցանակ։ Նրա թարգմանությամբ լույս ընծայված բազմաթիվ գրքերից հիշարժան են հատկապես ֆրանսիական միջնադարյան սիրային արձակի ժողովածուն (1943), Ֆլոբերի «Մադամ Բովարի»-ն, Ստենդալի «Կարմիրը և սևը», Լաֆոնտենի առակները... Դիեգո Վալերիի հեղինակած լիբրետոյի հիման վրա կոմպոզիտոր Գաբրիելե Բիանկին գրել է «Սորեջինա» հեքիաթ-օպերան։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Վալերի (բանաստեղծ)» հոդվածին։