Դիդակ Վիլա

իսպանացի ֆուտբոլիստ

Դիդակ Վիլա Ռուսելիո (իսպ․՝ Dídac Vilà Rosselló, հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2], Մատարո, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձախ եզրային պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ»-ի կազմում։

Դիդակ Վիլա
իսպ․՝ Dídac Vilà Rosselló
Դիդակ Վիլան 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիդակ Վիլա Ռուսելիո
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Մատարո, Իսպանիա
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 12
Պատանեկան կարիերա
1998-2008 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Իսպանիա Էսպանյոլ 24 (0)
2011-2015 Իտալիա Միլան 1 (0)
2011-2012   Իսպանիա Էսպանյոլ 37 (2)
2013-2014   Իսպանիա Ռեալ Բետիս 12 (0)
2014-2015   Իսպանիա Էյբար 15 (0)
2015-2017 Հունաստան ԱԵԿ 58 (3)
2017-ներկա Իսպանիա Էսպանյոլ 14 (0)
Ազգային հավաքական
2011 Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 26, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Էսպանյոլ» խմբագրել

Վիլան իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Լա Լիգայի շրջանակներում թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի հունվարի 30-ին՝ «Ատլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Էսպանյոլ»-ի հաղթանակով[3]։ Այդ մրցաշրջանի ընթացում նա մասնակցել է 11 հանդիպման։

2010-11 մրցաշրջանի ընթացքում Դիդակը ֆիզիկական խնդիրների պատճառով բաց է թողել մեկ ամիս[4][5], ապա նորից վերադարձել կատալոնական թիմի կազմ։

«Միլան» խմբագրել

2011 թվականի հունվարի 28-ին Դիդակ Վիլան տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող Միլան[6][7]։ Տրանսֆերն արժեցել է 3 միլիոն եվրո։

Թիմի կազմում ընդամենը 1 հանդիպում անցկացնելուց հետո[8] ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով վերադարձել է «Էսպանյոլ»՝ մինչև մրցաշրջանի ավարտը[9]։

2013-14 մրցաշրջանի ընթացքում Դիդակը վարձավճարով հանդես է եկել «Ռեալ Բետիս»-ի կազմում[10]։ Իսկ 2014-15 մրցաշրջանն անցկացրել մեկ այլ իսպանական թիմի՝ «Էյբար»-ի կազմում[11]։ «Էյբար»-ի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման։

«ԱԵԿ Աթենք» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 7-ին Վիլան 3 տարվա պայմանագիր է կնքել Հունաստանը ներկայացնող «ԱԵԿ Աթենք»-ի հետ։ Նա այստեղ գալով հույս ուներ վերադառնալ իր նախկին մակարդակին։

2016-17 մրցաշրջանի առաջին խաղում Դիդակը դարձել է գոլի հեղինակ «Հանտի ՖԱ»-ի դեմ խաղում։

Վերադարձ «Էսպանյոլ» խմբագրել

2017 թվականի օգոստոսի 30-ին Դիդակ Վիլան վերադարձել է «Էսպանյոլ»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր և ըստ այդ պայմանագրի նրա հրաժարագինը կազմելու է 25 միլիոն եվրո[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականին նա առաջին անգամ հրավիրվել է Իսպանիա Մ21 հավաքական։ Նա թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և մասնակցել մի քանի հանդիպման[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Սերիա A-ի չեմպիոն - 2010-11

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Garcia makes the difference». ESPN Soccernet. 2010 թ․ հունվարի 30. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  4. «El defensa Dídac Vilà, operado de una hernia abdominal» [Defender Dídac Vilà, surgery for abdominal hernia]. Mundo Deportivo (Spanish). 2010 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Galán ha sido operado con éxito de su fractura del peroné derecho» [Successful right fibula surgery for Galán]. Marca (Spanish). 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Dídac Vila, sold to AC Milan». RCD Espanyol. 2011 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  7. «Milan: accordo per Didac Vilà» [Milan: agreement for Didac Vilà] (Italian). Calcio Mercato. 2011 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Udine, festa Champions – Basta lo 0–0 con il Milan» [Udine, Champions party – 0–0 with Milan is enough]. La Gazzetta dello Sport (Italian). 2011 թ․ մայիսի 22. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «El Espanyol oficializa el acuerdo con el Milan por Dídac» [Espanyol make agreement with Milan for Dídac official]. Marca (Spanish). 2011 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «El Real Betis incorpora a sus filas a Dídac» [Dídac joins Real Betis ranks] (Spanish). Real Betis. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «El Eibar anuncia la cesión por una temporada de Didác Vilá, procedente del Milan» [Eibar announce loan of Didác Vilá for one year, from Milan] (Spanish). SD Eibar. 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Dídac Vilà, the seventh signing!». RCD Espanyol. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «Στην Εσπανιόλ ο Ντίντακ με ρήτρα 25.000.000 ευρώ» [In Espanyol, Dídac with a 25 million euros clause] (Greek). Sport 24. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «España sub-21, campeona de Europa: El ciclo continúa» [Spain under-21, European champions: The cycle continues] (Spanish). Diarios de Fútbol. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդակ Վիլա» հոդվածին։