Դիգոքսինային թունավորում

Դիգոքսինային թունավորում, թունավորման տիպ, որն առաջանում է չափից շատ գիոքսին կոչվող դեղն ընդունելիս կամ դիգիտալիսային բուսատեսակներից շատ ուտելիս[1][2]։ Ախտանիշները սովորաբար լղոզված են[1]։ Նրանք կարող են ներառել փսխում, ախորժակի կորուստ, շփոթվածություն, լղոզված տեսողություն, գունային ընկալման փոփոխություններ և թուլություն[1]։ Հնարավոր բարդությունները ներառում են առիթմիա, որը կարող է լինել չափազանց արագ կամ շատ դանդաղ[1]։

Դիգոքսինային թունավորում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9972.1
ՀՄԴ-10T46.0

Թունավորումը կարող է առաջանալ կարճ ժամանակահատվածում՝ մեծ դեղաչափով դեղորայք ընդունելուց հետո կամ աստիճանաբար՝ երկարատև բուժման ընթացքում[1]։ Ռիսկի գործոնները ներառում են կալիումի, մագնեզիումի ցածր մակարդակները և կալցիումի բարձր մակարդակը[1]։ Դիգոքսինը դեղամիջոց է, որն օգտագործվում է սրտային անբավարարության կամ նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ[3]։ ԷՍԳ-ն ախտորոշման ռուտին մասն է կազմում[2]։ Արյան հետազոտությունները օգտակար են միայն ընդունված վերջին դեղաչափից 6 ժամ անց[1]։

Ակտիվացրած ածուխը կարող է օգտագործվել, եթե այն կարող է տրամադրվել դեղորայքի ընդունումից հետո 2 ժամվա ընթացքում[1]։ Ատրոպին կարող է օգտագործվել, եթե սրտի ռիթմը դանդաղ է, իսկ մագնեզիումի սուլֆատը կարող է օգտագործվել վաղաժամ փորոքային կծկումների դեպքում[2]։ Ծանր թունավորումը բուժվում է դիգոքսինային հատուկ հակամարմինների միջոցով[1]։ Դրա օգտագործումը խորհուրդ է տրվում այն դեպքում, երբ առկա է ռիթմի լուրջ խանգարում, սրտի կանգ կամ կալիումի մակարդակը 5 մմոլ/լ-ից բարձր է[1]։ Հիպոկալիեմիան և հիպոմագնեզեմիան նույնպես պետք է բուժվեն[1]։ Թունավորումը կարող է կրկնվել բուժումից մի քանի օր անց[1]։

Ավստրալիայում 2012 թվականին մոտավորապես 140 փաստագրված դեպք է եղել[1]։ 1994 թվականի համեմատ դեպքերը նվազել են կիսով չափ՝ դիգոքսինի կիրառումը սահմանափակելու շնորհիվ[1]։ Միացյալ Նահանգներում 2011 թվականին արձանագրվել է 2500 դեպք, որի արդյունքում մահացել է 27 մարդ[2]։ Վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1785 թվականին Ուիլյամ Ուորինգի կողմից[4]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Դիգոքսինային թունավորումը հաճախ բաժանվում է սուր և խրոնիկական տիպերի։ Երկու դեպքերում էլ սրտային ազդեցությունները մեծագույն մտահոգության առարկա են։ Սուր դեպքերում առկա է արտահայտված սրտխառնոց, գլխապտույտ և փսխում։ Մյուս կողմից, խրոնիկական թունավորման դեպքում գերակշռող են ոչ սպեցիֆիկ նշանները։ Այս ախտանիշները ներառում են հոգնածություն, թուլություն և տեսողական խանգարումներ[5]։

Դիգոքսինային թունավորման դասական ախտանիշներն են սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը, գլխացավերը, գլխապտույտը, շփոթությունը, դելիրիումը, տեսողության խանգարումները (լղոզված կամ դեղին)։ Այն կապված է նաև սրտային խանգարումների հետ, ներառյալ առիթմիաները, փորոքային հաճախասրտությունը, փորոքային ֆիբրիլյացիան, սինոատրիալ և ԱՎ պաշարումները[6]։

Ախտորոշում

խմբագրել

Դիգոքսինային թունավորման կասկածով անձանց մոտ պետք է կատարվեն հետևյալ հետազոտությունները՝ արյան մեջ դիգոքսինի խտության որոշում, կալիումի, կրեատինինի, միզանյութի մակարդակի որոշում և ԷՍԳ դինամիկ հսկողություն[7]։

 
Դիգոքսինային թունավորման ԷՍԳ՝ դասական «փորված» ST սեգմենտով

Դիգոքսինային թունավորման ժամանակ հաճախակի են վաղաժամ փորոքային կծկումները։ Սինուսային դանդաղասրտությունը նույնպես շատ տարածված է։ Բացի դրանից, գերակշռող առանձնահատկություն է նաև հաղորդականության դանդաղումը։ Այլ ԷՍԳ փոփոխությունները, որոնք ենթադրում են դիգոքսինային թունավորում, ներառում են առիթմիաներ բիգեմինիաների և տրգեմինիաների ձևով, փորոքային բիգեմինիա և երկուղղված փորոքային հաճախասրտություն[5]։

Արյան քննություն

խմբագրել

Դիգոքսինի թերապևտիկ մակարդակը սովորաբար կազմում է 0.5-2 նգ/մլ[8]։ Քանի որ սա նեղ թերապևտիկ ինդեքս է, կարող է տեղի ունենալ դիգոքսինային գերդոզավորում։ Արյան շիճուկում դիգոքսինի 0.5-0.9 նգ/մլ կոնցենտրացիան սրտային անբավարարություն ունեցողների շրջանում, կապված է մահացության և հոսպիտալացման նվազման հետ[9]։ Հետևաբար խորհուրդ է տրվում, որ կոնցենտրացիան պահպանվի մոտավորապես այս շրջանում, եթե այն օգտագործվում է սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ։

Արյան մեջ կալիումի (K+) մեծ քանակությունը (հիպերկալիեմիա) բնորոշ է դիգոքսինային թունավորմանը[6]։ Դիգոքսինային թունավորուման ռիսկը բարձր է երիկամների անբավարարություն ունեցող անձանց մոտ։ Սա հաճախ հանդիպում է տարեցների, խրոնիկական երիկամային անբավարարություն կամ երիկամների վերջին փուլում գտնվող հիվանդություններ ունեցողների մոտ[10]։

Բուժում

խմբագրել
 
Դիգոքսինային թունավորման ժամանակ օգտագործվող հակամարմիններ։

Դիգոքսինային թունավորման առաջնային բուժումը դիգոքսինի իմունային ֆաբն է, որը հակադիգոքսինային իմունոգոլոբուլինի մասերից կազմված հակամարմին է։ Այս հակաթույնը արդյունավետորեն վերացնում է թունավորման կյանքին սպառնացող նշանները՝ հիպերկալեմիան, հեմոդինամիկ անկայունությունը և առիթմիաները[11]։ Դեղաչափը կարելի է որոշել երկու տարբեր մեթոդներով։ Առաջին մեթոդը հիմնված է դիգոքսինի ընդունված չափաբաժնի վրա, մինչդեռ երկրորդ մեթոդը հիմնված է շիճուկում դիօքսինի խտության և անձի քաշի վրա[10]։

Մինչ հակամարմինները կիրառելը, կյանքին սպառնացող առիթմիաների վերացման համար կարելի է կիրառել մագնեզիում, ֆենիտոին և լիդոկաին։ Մագնեզիումը ճնշում է դիգոքսինով հարուցված փորոքային առիթմիաները, իսկ ֆենիտոինը և լիդոկաինը ճնշում են դիգոքսին հարուցված փորոքային ավտոմատիզմը՝ առանց ԱՎ հանգույցը ճնշելու։ Բրադիռիթմիաների դեպքում կարելի է կիրառել ատրոպին, կատեխոլամիններ (իզոպրենալին կամ սալբուտամոլ) և/կամ ժամանակավոր ռիթմավար[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Pincus, M (February 2016). «Management of digoxin toxicity». Australian prescriber. 39 (1): 18–20. doi:10.18773/austprescr.2016.006. PMC 4816869. PMID 27041802.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Palatnick, W; Jelic, T (February 2014). «Emergency department management of calcium-channel blocker, beta blocker, and digoxin toxicity». Emergency medicine practice. 16 (2): 1–19, quiz 19-20. PMID 24883458. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. Gheorghiade, M; van Veldhuisen, DJ; Colucci, WS (2006 թ․ մայիսի 30). «Contemporary use of digoxin in the management of cardiovascular disorders». Circulation. 113 (21): 2556–64. doi:10.1161/circulationaha.105.560110. PMID 16735690.
  4. Feldman, Arthur M. (2008). Heart Failure: Pharmacologic Management (անգլերեն). John Wiley & Sons. էջ 26. ISBN 9781405172530. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Ma, G; Brady, WJ; Pollack, M; Chan, TC (February 2001). «Electrocardiographic manifestations: digitalis toxicity». The Journal of Emergency Medicine. 20 (2): 145–52. doi:10.1016/s0736-4679(00)00312-7. PMID 11207409.
  6. 6,0 6,1 Eichhorn, EJ; Gheorghiade, M (2002). «Digoxin». Progress in Cardiovascular Diseases. 44 (4): 251–66. doi:10.1053/pcad.2002.31591. PMID 12007081.
  7. Dugdale, David. «Digitalis toxicity». MedlinePlus. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Bhatia, SJ (July 1986). «Digitalis toxicity--turning over a new leaf?». The Western Journal of Medicine. 145 (1): 74–82. PMC 1306817. PMID 3529634.
  9. Ahmed, A; Rich, MW; Love, TE; Lloyd-Jones, DM; Aban, IB; Colucci, WS; Adams, KF; Gheorghiade, M (January 2006). «Digoxin and reduction in mortality and hospitalization in heart failure: a comprehensive post hoc analysis of the DIG trial». European Heart Journal. 27 (2): 178–86. doi:10.1093/eurheartj/ehi687. PMC 2685167. PMID 16339157.
  10. 10,0 10,1 Yang, EH; Shah, S; Criley, JM (April 2012). «Digitalis toxicity: a fading but crucial complication to recognize». The American Journal of Medicine. 125 (4): 337–43. doi:10.1016/j.amjmed.2011.09.019. PMID 22444097.
  11. Antman, EM; Wenger, TL; Butler VP, Jr; Haber, E; Smith, TW (June 1990). «Treatment of 150 cases of life-threatening digitalis intoxication with digoxin-specific Fab antibody fragments. Final report of a multicenter study». Circulation. 81 (6): 1744–52. doi:10.1161/01.cir.81.6.1744. PMID 2188752.