Դիատրիզոատ

քիմիական միացություն

Դիատրիզոատը ՝ նաև հայտնի որպես ամիդոտրիզոատ, կոնտրաստային նյութ է օգտագոծվող ռենտգեն հետազոտության ընթացում[1]։ Այն ներառում է երակների, միզային համակարգի, փայծաղի և հոդերի վիզուալիզացիյան այնպես ինչպես համակարգչային շերտագրության ժամանակ (ԿՏ սկանավորում)[1]։ Այն տրվում է բերանով, ներանկվում երակով, միզապարկով, նազոգաստրալ զոնդով կան ուղիղ աղիքով[2][3]։

Դիատրիզոատ
Տեսակքիմիական միացություն, դեղանյութեր և Հիմնական դեղամիջոցներ
Diatrizoic acid Վիքիպահեստում

Համեմատաբար տարածված կողմնակի ազդեցուտյուններն են փսխումը, դիառեան և մաշկի կարմրությունը[4]։ Այլ կողմնակի ազդեցություններն ներառում են քորը, երիկամային խնդիրները, ճնշման անկումը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր ունեն ալերգիա յոդի նկատմամբ [1]։ Դիատրիզոատը յոդացված իոնային ռադիոկոնտրաստային նյութ է `բարձր օսմոլալությամբ [2]։

Դիատրիզոատը Միացյալ նահանգնեում հաստատվել է բժշկական կիրառման համար 1954 թվականին [4]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում `առողջության համակարգում անհրաժեշտ ամենաապահով և ամենաարդյունավետ դեղամիջոցների՝ որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[5]։2016 թվականի դրությամբ, զարգացող աշխարհում մեծածախ արժեքը կազմում է 5,49 ԱՄՆ դոլար `20 մլ սրվակի համար[6]։ Միացյալ Նահանգներում դոզան արժե ավելի քիչ, քան 25 ԱՄՆ դոլար[2]։

Բժշկական կիրառությունMedical usesԽմբագրել

Դիատրիզոական թթուն կարող է օգտագործվել որպես այլընտրանքային միջոց բարիումի սուլֆատի փոխարեն ստամոքս-աղիքային տրակտի բժշկական վիզուալիզացիայի նպասակով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածը և փոքր աղիքը։ Այն ցուցված է այն հիվանդների համար, ովքեր ալերգիկ են բարիումի նկատմամբ, կամ այն ​​դեպքերում, երբ հնարավոր է բարիումի արտահոսք դեպի որովայնի խոռոչի։ Այն չի ծածկում ստամոքսի / աղիքների լորձաթաղանթը այնքան լավ ինչքան բարիումը, ուստի այն սովորաբար չի օգտագործվում այս նպատակով[փա՞ստ]։

Այն օգտագործվում է ներերակային պիելոգրաֆիայի հանար։

Այն կիրառվում է նաև ասկարիդոզի բուժման նպատակով[7][8]։ Դիատրիզոասը իրականում ոչ թե սպանում է ասկարիդին, այլ դրա փոխարեն այն թեթևացնում է աղիքային խցանումը, որը հարուցվել է ասկարիդներով[9]։

ԿառավարումԽմբագրել

Դիատրիզոիդային թթուն կառավարվում է առավելագույնս նպատակահարմար և խելամիտ ճանապարհով, հետաքրքրություն ներկայացնող կառուցվածքը վիզուալիզացնելու համար(օրինակ ՝ ներերակային՝ արյան անոթների համար ՝ որոնցով այն տարածվում է, երիկամ–միզածորան–միզապարկ ՝որոնցով այն արտազատվում է, օրալ կամ ռետալ ճանապարհով աղեստամոքսային տրակտի համար)։

ՀակացուցումներԽմբագրել

Անամնեզում յոդի նկատմամբ զգայունությունը հակացուցում չի հանդիսանում դիատիզոատի օգտագործման համար, սակայն դա ենթադրում է զգուշություն պրեպարատն օգտագործելիս։ Այս դեպքում, բերանային կամ ներերակային կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել պրոֆիլակտիկայի նպատակով, կամ նախապատվությունը տրվում է բարիումի սուլֆատին որպես այլընտրանքային տարբերակ։

Գաստրոգրաֆինը հակացուցված է օգտագործել որոշ դեղամիջոցների հետ որոնք կարող են առաջացնել լակտոացիդոզ (օր․՝ մետֆորմին)։ Միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության և լակտոացիդոզի առաջացման, և անհրաժեշտ է, որ բժիշկները ստիպեն մի քանի օրվա ընթացքում տարբեր տեղակայել գործակալները, որպեսզի փոխազդեցություն չլինի [10]։

Գաստրոգրաֆինը հիպերտոնիկ լուծույթ է, հետևաբար պետք է խուսափել ստամոքս-աղիքային ուղու վեին հատվածների վիզուալիզացիայից այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ասպիրացիայի բարձր ռիսկ, քանի որ դա կարող է հանգեցնել թոքի այտուցի առաջացման, պատահաբար տրախեոբրոնխեալ ծառ ներթափանցելու դեպքում։

Ուրոգրաֆինը չպետք է օգտագործվի մելեոգրաֆիայի, վենտրիկուլոգրաֆիայի կամ ցիստեռնոգրաֆիայի նպատակով, քանի որ կարող է հանգեցնել նեյրոտոքսիկ ախտանիշների առաջացման։[11]

Քիմիական հատկություններԽմբագրել

Դիատրիզոատը համարվում է բարձր օսմոլյարությամբ կոնտրաստ նյութ։ Նրա օսմոլյարությունը մոտավորապես կազմում է 1500 մՕսմ / կգ –ից (50% լուծույթ) [12] մինչև 2000 մՕսմ/կգ (76% լուծույթ) [13]։

ԱպրանքանիշներԽմբագրել

Ապրանքանիշներն են Հիպաքվին, Գաստրոգրաֆին, Իոթալամատ և Ուրոգրաֆին։ Ուրոգրաֆինը նատրիումական և մեգլումային աղերի համադրությունն է։․

Տես նաևԽմբագրել

Հիմնական կառուցվածքը հայտնի է, և կան բազմաթիվ անալոգներ։

մոնո–միացություններ
  • Ազիտրոյաթթու և նրա նատրիումական աղ՝ նատրիումի ացետրիզոատ
  • Մետրիզոյաթթու
  • Յադամիդ
  • Իոթալամաթթու
  • Իոքսիտալամաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոցենտամաթթու
երկ–միացություններBis-compounds
  • Ադիփիոդոն
  • Իոկարմաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոտրոքսաթթու

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 316։ ISBN 9789241547659։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  2. 2,0 2,1 2,2 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 171։ ISBN 9781284057560 
  3. Thomsen Henrik, Muller Robert N., Mattrey Robert F. (2012)։ Trends in Contrast Media (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 13։ ISBN 9783642598142։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-01-ին 
  4. 4,0 4,1 «Diatrizoate Side Effects in Detail - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2016 
  5. World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO 
  6. «Amidotrizoate»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  7. Sood։ Surgical Diseases in Tropical Countries։ Jaypee Brothers Publishers։ էջեր 72–։ ISBN 978-81-7179-444-7։ Վերցված է օգոստոսի 11, 2010 
  8. Moshe Schein, Paul Rogers, Ahmad Assalia (2010)։ Schein's Common Sense Emergency Abdominal Surgery։ Springer։ էջեր 391–։ ISBN 978-3-540-74820-5։ Արխիվացված է օրիգինալից մարտի 29, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2010 
  9. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-18-ին։ Վերցված է 2016-07-28 
  10. Bayer New Zealand Limited (September 2007)։ «UROGRAFIN Urografin Corporate Core Text»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-04-02 
  11. (անգլերեն) http://www.thomsonhc.com/hcs/librarian/ND_T/HCS/ND_PR/Main/CS/B469E9/DUPLICATIONSHIELDSYNC/8D376E/ND_PG/PRIH/ND_B/HCS/SBK/2/ND_P/Main/PFActionId/hcs.common.RetrieveDocumentCommon/DocId/2697/ContentSetId/31#contraindicationsSection 
  12. Amersham Health (April 2006)։ «Hypaque sodium (Diatrizoate Sodium) injection, solution. Product label»։ DailyMed։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին։ Վերցված է 2007-03-29 
  13. Amersham Health (April 2006)։ «Hypaque (Diatrizoate Meglumine and Diatrizoate Sodium) injection, solution. Product label»։ DailyMed։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին։ Վերցված է 2007-03-29