Դիանա կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Դիանա կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Neolysandra diana


Դիանա կապտաթիթեռ (լատին․՝ Neolysandra diana), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փոքր չափի թիթեռ է։ Արուների առաջնաթևի երկարությունը 12-15 մմ է։ Թևերի ընդհանուր երանգը մետաղական փայլով երկնագույն է, եզրի մգացումը շատ ուժեղ է արտահայտված և երբեմն հասնում է դիսկալ մասին։ Էգի գունավորումը մուգ է, թևերի բազալային մասը ծածկված է կապույտ փոշեհատիկներով, դիսկալ մանրագծիկը լավ է արտահայտված։ Հետին թևերի ստորին մակերեսի հիմնական երանգը մետաղական փայլով կապտականաչավունն է, իսկ առաջնաթևերինը՝ մոխրագույնը։ Պոստդիսկալ շարքերը խիստ թերզարգացած են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի են միայն երկու պոպուլյացիաներ՝ Հյուսիսարևելյան Թուրքիայից (Ղարս) և Հայաստանից։ Հայաստանում տարածված են Կոտայքի մարզում՝ Գեղադիրում, Ձորաղբյուր գյուղերի և Հատիս լեռան շրջակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ենթալպյան մարգագետիններում։ Տալիս են մեկ սերունդ։ Հարսնյակները ձմեռում են։ Էգը ձվադրում է Vicia sp. բույսի կոկոնների մեջ, որտեղ էլ զարգանում է թրթուրը[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը ցածր է։

Վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, խոտհունձը և անասունների գերարածեցումը։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.