Դիանա Ալեն (շվեդ.՝ Diana Allen, 1898, Գոթլանդ, Գոտլանդ, Շվեդիա - հունիսի 12, 1949(1949-06-12), Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), շվեդական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, «Զիգֆելդի աղջիկներից», որը մասնավորապես նկարահանվել է համր ֆիլմերում, այդ թվում՝ այժմ կորցված «Միսս 139»–ում[1]։

Դիանա Ալեն
Ծնվել է1898
ԾննդավայրԳոթլանդ, Գոտլանդ, Շվեդիա
Մահացել էհունիսի 12, 1949(1949-06-12)
Մահվան վայրՄաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմյուզիքլի դերասան և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ալենը ծնվել է 1898 թվականին Գոթլանդում՝ Շվեդիայում և ԱՄՆ է եկել հինգ տարեկան հասակում։ Սովորել է Նյու Հեիվենի միջնակարգ դպրոցում[2],Կոնեկտիկուտ նահանգում սկսել է ելույթ ունենալ Էդի Վիթսթեյնի հետ[3]։ Թատրոնում առաջնաելույթը կայացել է Նեդ Ուեյբուրնի մասնակցությամբ «Girls' Gamble» ներկայացման մեջ։ Ավելի ուշ նա հայտնվել է «Միսս 1917» երաժշտական մրցույթում[4], մասնակից է եղել «Զիգֆելդի խելագարությունը» (1917-18) և «Զիգֆելդի կեսգիշերային զվարճանքը» թատերական բեմադրություններում[5][6]։

1918–1925 թվականններն ընկած ժամանակահատվածում նկարահանվել է մի քանի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։ Նրա առաջին անգամ լիամետրաժ ֆիլմում հայտնվելը եղել է 1918 թվականի «Կինը» ֆիլմում[5][7][8][9]։

1924 թվականին ամուսնացել է Սեմյուել Պ. Բութի հետ, որը եղել է Interborough News Company ընկերության նախագահը, ինչպես նաև ավելի վաղ պատասխանատու էր թերթերի տարածման համար, այդ թվում՝ Chicago Journal, New York Evening Journal և The New York Globe։ Նա Ալենից 30 տարով մեծ էր։ Ամուսինները երեխաներ չեն ունեցել[1][10][11]։ Ալենը մահացել է 1949 թվականի հունիսի 12-ին Մաունթ Փլեզանթում՝ Նյու Յորքի նահանգում։

Ընտրովի ֆիլմագրություն խմբագրել

 
Ալենը ֆիլմում Мисс 139.
  • Կին (1918)
  • Even as Eve (1920)
  • Ձայներ (1920
  • Տղամարդ և կին (1920)
  • Heliotrope (1920) *կորած ֆիլմ
  • Դեմք քո պատուհանից (1920)
  • Կենտուկեցիներ (1921) *կորած ֆիլմ
  • The Conquest of Canaan (1921)
  • Միսս 139 (1921) *կորած ֆիլմ
  • Սպասուհու ճանապարհը՝ (1921)
  • Get-Rich-Quick Wallingford (1921) *կորած ֆիլմ
  • Ծիածանից այն կողմ (1922) (նաև Կլարա Բոուի առաջնաելույթը)
  • Divorce Coupons (1922)
  • Որոնվում է տղամարդ (1922)
  • Գեղեցկության սրահ (1922) *կորած ֆիլմ
  • Սալոմեա (1923) (Մալքոլմ Շտրաուսի կողմից նկարահանված ֆիլմ, չշփոթել Ալլա Նազիմովայի համանուն ֆիլմի հետ)
  • Flying Fists (կարճամետրաժ ֆիլմերի շարք բռնցքամարտիկ Բենի Լեոնարդի հետ) (1924-25)
  • Ռուլետկա (1924)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wollstein, Henry J. Strangers in Hollywood: the History of Scandinavian Actors in American Films from 1910 to World War II (1994)
  2. «Violinist in Yale Dining Hall Made Famous Opera Stars of Three Girls». Pensacola News Journal. Florida, Pensacola. 1924 թ․ հունիսի 15. էջ 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին – via Newspapers.com.  
  3. (20 June 1924). He’s a Star Maker, Danville Bee
  4. Diana Allen | Biography, Movie Highlights and Photos | AllMovie
  5. 5,0 5,1 Blond Swedish Maiden Plays Lead in «The Kentuckians», The Moving Picture World, September 25, 1920, p. 480
  6. Motion Pictures Studio Directory and Trade Annual (1921), p. 209 ("b. Gotland, Sweden; educ. New Haven, Conn.; stage career, "Follies, " 1917-18; "The Frolic, « 1919, „Miss 1917“; screen career …… Hght., 5, 3; wght., 115; blond hair, blue eyes.»)
  7. Soister, John T. et al. American Silent Horror, Science Fiction and Fantasy Feature Films, 1913—1929, p. 625 (2012)
  8. Vazzana, Eugene Michael. Silent Film Necrology, p. 13 (2001)
  9. Diana Allen Scores in Victor Kremer’s «Voices», The Moving Picture World, August 14, 1920, p. 885
  10. (13 September 1924). S.P. Booth Wed Actress, The New York Times
  11. (3 April 1939). S.P. Booth, Head of News Company (obituary), The New York Times

Արտաքին հղումներ խմբագրել