Մոհամեդ Դիամե
Մոհամեդ Դիամե (ֆր.՝ Mohamed Diamé, հունիսի 14, 1987[1][2], Կրեթեյ), սենեգալցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմում։ 2011-2017 թվականների ընթացքում հանդես է եկել Սենեգալի ազգային հավաքականի կազմում։
Մոհամեդ Դիամե ֆր.՝ Mohamed Diamé | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1987[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կրեթեյ | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նյուքասլ Յունայթեդ | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«Ուիգան Ատլետիկ»
խմբագրել2009 թվականի օգոստոսի 22-ին Մոհամեդը միացել է անգլիական «Ուիգան Ատլետիկ»-ին։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[3]։
Նա իր դեբյուտը նշել է թիմին միանալուց մի քանի օր անց՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում[4]։ Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ մանկունյացիների հաղթանակով։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի փետրվարի 6-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում[5]։ 2011-12 մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը հեռացել է «Ուիգան»-ից[6]։
«Վեստ Հեմ Յունայթեդ»
խմբագրել2012 թվականի հունիսի 20-ին Դիամեն տեղափոխվել է «Վեստ Հեմ Յունայթեդ»[7][8]։ Դիամեն իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Վեստ Հեմ»-ի հաղթանակով[9]։
Նա իր առաջին գոլը թիմի կազմում խփել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին՝ «Արսենալ»-ի դեմ խաղում (3-1)[10]։ Իր երկրորդ գոլը նա խփել է դեկտեմբերի 1-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում[11]։
«Հալլ Սիթի»
խմբագրել2014 թվականի սեպտեմբերի 1-ին Մոհամեդը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[12]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Երկու շաբաթ անց նա նշել է իր դեբյուտը՝ «Վեստ Հեմ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[13]։
2016 թվականի մայիսի 28-ին Դիամեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնշիպի շրջանակներում կայացած «Շեֆիլդ»-ի դեմ խաղում։ Այդ գոլով նա օգնեց թիմին Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք վաստակել[14]։
«Նյուքասլ Յունայթեդ»
խմբագրել2016 թվականի օգոստոսի 3-ին Մոհամեդ Դիամեն տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»[15]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին՝ «Պրեստոն»-ի դեմ խաղում[16]։
Միջազգային կարիերա
խմբագրելՍենեգալի ազգային հավաքական Մոհամեդն առաջին անգամ հրավիրվել է 2011 թվականի մարտի 22-ին[17]։ Նա հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է մեկ ամիս անց։
2017 թվականին Մոհամեդ Դիամեն հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[18]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Չեմպիոնշիպի չեմպիոն - 2016-17
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Wigan complete capture of Diame». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- ↑ Chris Bevan (2009 թ․ օգոստոսի 22). «Wigan 0–5 Man Utd». BBC Sport. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Sunderland 1–1 Wigan». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 6. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- ↑ Jones, Simon (2012 թ․ մայիսի 15). «Liverpool and Spurs lead chase for Diame with midfielder set to leave Wigan for free». Daily Mail. London. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Diame deal agreed». West Ham United F.C. 2012 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Mohamed Diame to join West Ham from Wigan on a three-year deal». BBC Sport. 2012 թ․ հունիսի 20.
- ↑ «West Ham 1–0 Aston Vila». BBC Sport. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «West Ham 1–3 Arsenal». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ «West Ham 3–1 Chelsea». BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Tigers Sign Mohamed Diame From West Ham». Hull City A.F.C. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Hull City 2–2 West Ham United». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Hull City 1–0 Sheffield Wednesday». BBC Sport. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Newcastle sign Mohamed Diamé from Hull City on a three-year contract». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Newcastle 6–0 Preston North End». BBC. 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «International Rescue!». Wigan Athletic F.C. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- ↑ Oluwashina Okeleji (2017 թ․ մարտի 13). «Mohamed Diame moves aside for new Senegal stars». BBC Sport. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դիամեն transfermarkt-ում
- Դիամեն soccerbase.com-ում
- Դիամեն WhoScored.com կայքում
- Դիամեն Հալ Սիթիի պաշտոնական կայքում
- Դիամեն Նյուքասլ Յունայթեդի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Դիամեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Դիամեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դիամեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-09-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Դիամե» հոդվածին։ |